ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել ազատությունից զրկված Արեգնազ Մանուկյանի հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հուլիսի 13-ին Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ աշխատակազմից։ Այցի շրջանակում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հետ։ Այցի ընթացքում դիտարկվել է ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակը։ … Read more

Անհապաղ վերանայել Արեգնազ Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը. Ընդդիմադիր կին գործիչների հայտարարությունը

ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները աջակցություն են հայտնում երեկ կալանավորված Արեգնազ Մանուկյանին. «Մենք՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կին պատգամավորներս, խոր մտահոգություն ենք հայտնում մեր գործընկեր, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի կիրառման առնչությամբ։ Համոզված լինելով, որ հարուցված քրեական վարույթն ուղղորդված է գործադիր իշխանության կողմից և ակնհայտորեն քաղաքական ենթատեքստ ունի, … Read more

ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանի աջակցության հայտարարությամբ

ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանի աջակցության հայտարարությամբ. «Մենք՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կին պատգամավորներս, խոր մտահոգություն ենք հայտնում մեր գործընկեր, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի կիրառման առնչությամբ։ Համոզված լինելով, որ հարուցված քրեական վարույթն ուղղորդված է գործադիր իշխանության կողմից և ակնհայտորեն քաղաքական ենթատեքստ ունի, … Read more

Ժողովուրդ ջան, մի՞թե հաշտ ենք այս ամենի հետ․ չի՛ կարելի, հասկանո՞ւմ եք, չի՛ կարելի

Մեր դատաիրավական համակարգից, ցավոք, այլևս արդար և տրամաբանական որոշումներ ակնկալելն անիմաստ է։ Արեգնազ Մանուկյանի կալանավորումը հերթական քաղաքական հետապնդման դրսևորումն է։ Չեն խնայել, անչափահաս երեխա ունեցող կին գործչին կալանավորել են մի մեղադրանքով, որի հիմնավորվածությունը, մեղմ ասած, անհասկանալի է։ Ինչո՞ւ է ամենախիստ խափանման միջոցը կիրառվում այն դեպքում, երբ անձը չի խուսափում քննությունից և չի մեղադրվում ծանր հանցագործության … Read more

Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է

Ինչքա՜ն տմարդ պետք է լինի իշխանությունը, որ կին քաղաքական գործչի կալանավորմամբ ինքնահաստատվի։ Հասկանալի է, որ իշխանությունը կեղծիքներով, կիսատ-պռատ պահելը ծանր է նստել, դրսի հովանավորները դժգոհ են, բայց աջ ու ձախ կալանավորելով էլ ձեր իմիջը ոչ մի կերպ չեք փրկի։ Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ոչ թե ձեր վճռականության, այլ ձեր փոքրոգիության և խղճուկության արտահայտությունն է։ ԱԺ … Read more

Արեգնազ Մանուկյանին ձրբակալել են – Live News

Քննիչները վաղ առավոտյան մտել են «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարան և ձերբակալել նրան:Քննչական կոմիտեից հաստատել են լուրը, հայտնելով,որ վարույթի շրջանակում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը): Նա ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար: Հիշեցնենք, որ քննիչները մեկ ամիս առաջ մտել էին … Read more

Ձերբակալվել է «Մայր Հայաստան»-ի վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը • Tribune.am

Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալում են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։ Մանուկյանը ձերբակալվել է քրեական վարույթի շրջանակում՝ դատարան ներկայացվելու համար, հայտնում են ՔԿ-ից։

Բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին

Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալում են։ Հաղորդում է «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։ Ավելի վաղ հայտնել էինք՝ վաղ առավոտյան իրավապահները մուտք են գործել «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարան։ Թե ինչ գործի շարջանակում, պարզ չէ։ Հիշեցնենք՝ հունիսի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները ժամանել էին … Read more

Ես մեղադրյալի կարգավիճակ չունեմ. Արեգնազ Մանուկյան – Live News

«Մեր բնակարանում իրականացված խուզարկությունն անօրինական էր, որովհետև «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ լինելուց բացի, ԲՀԿ– պատգամավորի թեկնածու եմ, հետևաբար ԿԸՀ–ն պետք է թույլտվություն տար դրա համար»,- ասել է Արեգնազ Մանուկյանը ՀՀ քննչական կոմիտեից դուրս գալուց հետո։ Նրա հեռախոսն առգրավված է։ Մանուկյանն այս պահին մեղադրյալի կարգավիճակ չունի, ստորագրություն է տվել նախաքննական գաղտնիք չհրապարակելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ այսօր … Read more