Խաչիկ Արարատեան. ասմունքի նվիրյալը, որի անմոռանալի ձայնը պահվում է Հանրային ռադիոյի արխիվում. «Արդեն 100 տարի»

Հանրային ռադիոն շատ հաճախ է եղել աշխարհի տարբեր անկյուններից Հայրենիք եկած մտավորականների պարտադիր այցելության հասցեն  և այստեղից  աշխարհի հայության հետ  հաղորդակցվելու խոսափողը: Ռադիոյի ձայնային հարուստ արխիվում է պահվում 1936թ. հունիսին Հալեպում՝ Մկրտիչ Արարատեանի եւ Մարիամ Շիրիքճեանի ընտանիքում, ծնված 6-րդ զավակի՝ ասմունքող,  դերասան Խաչիկ Արարատեանի ձայնը՝ արևելահայ և արևմտահայ գրողների ստեղծագործությունների  նրա հրաշալի ընթերցումները: Տղան 7-8 … Read more

Նա, ով հրաշքներ գործեց Գյումրիի բեմում. Լևոն Զոհրապյան. «Արդեն 100 տարի»

1894 թվականի նոյեմբերի 1-ին Բաթումում՝ բավական բարեկեցիկ ընտանիքում ծնված Լևոն Զոհրապյանը որոշում է դերասան դառնալ: Նրա առաջին քայլերը ռուսական բեմում էին: Հայերեն գրեթե չգիտեր, բայց հստակ որոշում կայացրեց տեղափոխվել հայկական թատերական աշխարհ: Եվ 1913 թվականին, համառ աշխատանքով հաղթահարելով մայրենի լեզվի չիմացության արգելքը, նա բարձրացավ հայ բեմ: Լևոն Զոհրապյանը հրաշքներ գործեց Գյումրիի (Լենինականի) բեմում, զարմացրեց հանդիսատեսին … Read more

Մայքլ Գեղամ Քրմոյան․ Ֆրեզնոյից մինչև Բրոդվեյ՝ հայկական բասի ճանապարհը. «Արդեն 100 տարի»

Մայքլ՝ ծննդյան անունով Գեղամ Քրմոյանը, ծնվել է Ֆրեզնոյում 1921 թվականի նոյեմբերի 29-ին՝ ծաղկավաճառ Միսաք–Փոփո Քրմոյանի և Պերճուհի Զուլալյան-Քրմոյանի ընտանիքում: Նրանք երկուսն էլ Ամերիկա էին հասել Արևմտյան Հայաստանից՝ ցեղասպանության և տարագրության հետևանքով: Մայքլ Քրմոյանը երաժշտական կրթություն է ստացել Սան Ֆրանցիսկոյի կոնսերվատորիայում և Լոս Անջելեսի համալսարանի օպերայի ու դրամայի բաժնում։ Այստեղ նա մշակել է իր գեղեցիկ բասը … Read more

Լյուսի Իշխանյան․ հայ երաժշտության դեսպանը համաշխարհային բեմերում․ «Արդեն 100 տարի»

«Հայ երաժշտության դեսպան» տիտղոսին արժանացած դաշնակահարուհի Լյուսի Իշխանյանը, ծնված Նյու Յորքում 1934 թվականին, հրաշալի կրթություն է ստացել Ջուլիարդի երաժշտական բարձրագույն դպրոցում և Կոլումբիայի համալսարանում՝ ստանալով հայագիտության և երաժշտագիտության դոկտորի աստիճան։ Ուր էլ որ նա բեմ բարձրանար, իր նվագացանկում ներառում էր Ալան Հովհաննեսի, Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդուարդ Բաղդասարյանի, Էդվարդ Միրզոյանի և հայ … Read more

Սիփան Շիրազ․ բանաստեղծ, քանդակագործ, բոհեմական հոգի՝ ողբերգական ճակատագրով․ «Արդեն 100 տարի»

Իր առօրյա անփույթ կյանքի հակապատկերն էր Սիփան Շիրազը գրականությամբ զբաղվելու պահերին. զգույշ էր ամեն բառի, ամեն պատկերի նկատմամբ: Սիփանը բանաստեղծ Հովհաննես Շիրազի 3-րդ զավակն էր՝ ծնված 1967 թվականին: Հայրը սկզբում նրա անունը Սիս էր դրել՝ մտքում ունենալով, որ հաջորդ որդուն կկոչի Սիփան: Բայց 4-րդ և 5-րդ զավակները աղջիկներ եղան՝ Աստղիկն ու Անին: Հույս չունենալով, թե … Read more

Լուսին Ամարա․ «Մետրոպոլիտեն»-ի հայ աստղն ու աշխարհին հմայած հայկական սոպրանոն․ «Արդեն 100 տարի»

«Time» ամսագիրը նրան շնորհել է «գերաստղ» տիտղոսը, համարել բարձրագույն կարգի վոկալիստ և դրամատիկ արտիստ։ 41 տարի շարունակ նա բարձրացել է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերայի» բեմ։ Նվաճել է աշխարհի լավագույն բեմերը, համագործակցել հռչակավոր նվագախմբերի հետ և իր չքնաղ սոպրանոյով գերել հանդիսականին արևելքից արևմուտք, հյուսիսից հարավ: Նա Թագուհի Արմաղանյանն է, որն աշխարհին հայտնի է Լուսին Ամարա անունով: … Read more

Արուս Ասրյանի ուղին դեպի հայկական մեծ բեմ. «Արդեն 100 տարի»

122 տարի առաջ հունիսի 28-ին, Վարդաբլուրում ծնված Արուսի պատանության ամենամեծ հիշատակը եղավ Հովհաննես Թումանյանի և Արմեն Տիգրանյանի հետ հանդիպումը: Այս 2 մեծերը նստած էին դահլիճում, իսկ ինքը  բեմի վրա էր: Նա  իր առաջին քայլերն էր անում բեմում, այն էլ  Անուշի դերով: 1919-ին ամբողջ հայությունը նշում էր Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի 50 ամյակը: Եվ ահա, … Read more

Համբուրգում առևտրական գործերից մինչև Գյումրիի թատրոն. Արմեն Արմենյանի բացառիկ ուղին․ «Արդեն 100 տարի»

Մեկդարյա Հանրային ռադիոյի ոսկե ֆոնդում պահպանվում են հայ բեմի բացառիկ երևույթներից մեկի՝ Գյումրիի դրամատիկական թատրոնի դերասան Արմեն Արմենյանի դերակատարումներից որոշ նմուշներ, ինչպես նաև գրեթե կես դար առաջ արվեստաբան Գևորգ Աբաջյանի պատրաստած հաղորդումն այս յուրահատուկ արվեստագետի մասին: Ի՜նչ հարուստ կենսագրություն է ունեցել սրանից 155 տարի առաջ՝ 1871 թվականի սեպտեմբերի 10-ին Կոստանդնուպոլսում ծնված այս դերասանը, ում իրական … Read more

Լիլի Չուքասզյան․ 20-րդ դարի մեծագույն կոնտրալտոներից մեկը և նրա ձայնը՝ Հանրային ռադիոյի ոսկե ֆոնդում․ «Արդեն 100 տարի»

20-րդ դարի աշխարհի լավագույն կոնտրալտոներից մեկի՝ Լիլի Չուքասզյանի գեղեցիկ և հզոր ձայնը հնչել է ամենահայտնի օպերային բեմերում. նրան նվագակցել են աշխարհի ամենահամբավավոր նվագախմբերը, նա աշխատել է հռչակավոր դիրժորներ Ջորջ Սոլտիի, Լեոնարդ Բերնշտեյնի, Զուբին Մեթայի, Հերբերտ ֆոն Կարայանի հետ: Լիլիի առաջին բեմելը 1959-ին էր՝ Բելինիի «Նորմա» օպերայում Ադալգիզայի դերերգով: Նա զավակն էր 1909-ի կոտորածներից հետո Հայկական … Read more

Պարույր Սևակի և Գևորգ Աբաջյանի արժեքավոր զրույցը՝ գրականության, ինտելեկտուալ պոեզիայի և ազգային ինքնության մասին. «Արդեն 100 տարի»

1969 թ. ռադիոյի տաղավարում գրականագետ Գևորգ Աբաջյանը հյուրընկալել էր Պարույր Սևակին: Նրանք զրուցում էին նորին մեծություն գրականության մասին: Սևակն արդեն ավարտել էր Սայաթ-Նովային նվիրված իր աշխատությունը և այն հանձնել ընթերցողի դատին: Բայց ինչպե՞ս պատահեց, որ, չընդունելով աշուղական արվեստը, նա փարվեց Սայաթ-Նովայի արվեստին, ինչո՞վ նրան սիրելի դարձավ Սայաթ-Նովայի անհատականությունը: Որքա՜ն արժեքավոր են բանաստեղծի մեկնաբանությունները: Զրույցը շարունակվում … Read more