Հայ բեմի երկու աստղ՝ Օլգա Գուլազյան և Արուս Ոսկանյան. ձայներ, որ պահպանվել են Հանրային ռադիոյի ձայնադարանում․ «Արդեն 100 տարի»

Հանրային ռադիոյի մեկդարյա հարուստ ձայնադարանի շնորհիվ մենք ետ ենք պտտում ժամանակի անիվը՝ վերհիշելու երկու տաղանդավոր դերասանուհիների, որոնց ճակատագրերը հյուսվեցին հայ բեմարվեստի պատմությանը։ Նրանք ծնվել են 19-րդ դարի վերջին՝ մեկը Թիֆլիսում, մյուսը՝ Պոլսում, սակայն Երևանի Սունդուկյանի անվան թատրոնը՝ ի սկզբանե Առաջին պետական թատրոնը, նրանց միավորեց մեկ հարկի տակ։ Խոսքը 1885 թվականին Թիֆլիսում ծնված Օլգա Գուլազյանի և … Read more

Մետաքսյա Սիմոնյան. 100-ամյա լեգենդ, որի անմահ ձայնը պահպանվել է Հանրային ռադիոյի պահոցում․ «Արդեն 100 տարի»

Հավերժ գեղեցիկ, հավերժ երիտասարդ տաղանդավոր Մետաքյա Սիմոնյանը դարձավ 100 տարեկան: Այս 100 տարիներից նա ապրեց ընդամենը 61 տարի, հեռացավ իրեն պաշտող հանդիսականից, բայց անմար պահեց  իր մասին լավագույն հիշատակները: Իսկ նրա գեղեցիկ, նուրբ ձայնը մեկնընդմիշտ իր ապահով հանգրվանը գտավ Հանրային ռադիոյի պահոցում:   Մորական կողմից արմատներով Բաղեշցի Մետաքսյան ինչպե՞ս ծնվեց հեռավոր Աշգաբադում, ե՞րբ տեղափոխվեց Հայաստան: Մինչ նա Երևանում կավարտեր դպրոցը, հիմնվում … Read more

Ձայնադարանից․ Ռուբեն Սևակի պոեզիան՝ Խաչիկ Նազարեթյանի անզուգական մատուցմամբ. «Արդեն 100 տարի»

Ռուբեն Սևակ՝ ծննդյան անունով Ռուբեն Չիլինկիրյան. մեր գրականության լավագույն լուսատուներից մեկը՝ ծնված 1885-ի փետրվար 15-ին, Սիլիվրի գյուղաքաղաքում: Մինչև 1915թ. Սիլիվրին Պոլսի մերձակա, Մարմարային ծովահայաց գյուղաքաղաքներից էր, որտեղ 160 տան պատկանում էր մոտ 1000 հայերի: Այստեղ էր Ասքանազյան վարժարանը, որտեղ նախնական կրթությունը ստացել էր Ռուբենը և Սուրբ Գէորգ եկեղեցին։ Չիլինկիրյանները գյուղաքաղաքի հարուստ ընտանիքներից էին՝ ունեին կալվածքներ։ Ռուբեն Սևակը գրում … Read more

Տիգրան Չուհաճյանից մինչև Բաբաջանյան․ հայ քայլերգերի պատմությունը Հանրային ռադիոյի ձայնային պահոցում․ «Արդեն 100 տարի»

Դեռ հին Հունաստանում և Հռոմում ամենատարբեր միջոցառումներ ուղեկցվել են երաժշտությամբ: Անգամ ամֆիթատրոններում, երգչախմբերը հանդիսականին են հայտնվել երաժշտության հնչյունների տակ՝ հստակ քայլքով: Քայլերգեր հնչել են, անշուշտ, հաղթական երթերի և սգահանդեսների ժամանակ: Հստակ կշռույթ՝ ռիթմ ունեցող այս երաժշտությունը սովորաբար կատարվել է փողային և հարվածային գործիքներով: Քայլերգերի կառուցվածքը հնարավորություն է տալիս համաժամանակեցնել բազմության շարժումը՝ դրանք կլինեն զորք կամ արարողությունների մասնակցող … Read more

Երևանը գեղեցկացնող դերասանը՝ Գևորգ Աշուղյանի կյանքը Ռադիոյի ժապավեններում․ «Արդեն 100 տարի»

Մենք շարունակում ենք ներկայացնել 100-ամյա հայկական ռադիոյի անցած ճանապարհը․ այն հրաշալի հաղորդումների, ռադիոյի անբաժան մաս կազմած բացառիկ համույթների և, իհարկե, երախտավորների մասին, որոնք տասնամյակների ընթացքում կայացրել են ռադիոն, պատվով հասցրել մեր օրերը ու հանձնել նոր սերնդին: Հայաստանի 100-ամյա ռադիոյի բոլոր գաղտնիքիները, հուշերը, պատմության լավագույն դրվագները ժապավենների վրա են: Այսօր անդրադառնում ենք սրանից քառորդ դար առաջ Հանրային ռադիոյում պատրաստված մի հաղորդման, որը … Read more