Պատճառված վնասի համար պատասխանատուն Արամ Նավասարդյանը չէ. պնդում է Սոնա Մնացականյանի գործով մեղադրյալի պաշտպանը

Տուժող կողմին պատճառված գույքային վնասի պատասխանատուն Արամ Նավասարդյանը չէ: Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ընթացող Սոնա Մնացականյանի գործով դատաքննության ժամանակ հայտարարեց մեղադրյալ Արամ Նավասարդյանի պաշտպանական կողմը: Պաշտպանի խոսքով՝ դեպքի պահին Արամ Նավասարդյանը եղել ու գործել է որպես Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) ծառայող, ինչը էական նշանակություն ունի տուժող կողմի … Read more

Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, վճիռը կհրապարակվի երեկոյան

Օգոստոս 18,2025 16:47 Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, հեռացավ խորհրդակցական սենյակ 2022 թվականին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում 29 ամյա հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռ կայացնելու համար: Դատավճիռը կհրապարակվի այսօր երեկոյան: Հիշեցնենք, որ մեղադրող դատախազը այսօր պահանջեց Նավասարդյանին մեկ տարով զրկել վարորդական իրավունքից եւ … Read more

Որոշ անձինք կարծես սխալ են հասկացել Սոնա Մնացականյանի վրաերթի գործով տուժողի իրավահաջորդի կողմից ներկայացված գույքային հայցի իմաստը. փաստաբան

Օգոստոս 13,2025 15:58 Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը Որոշ անձինք կարծես սխալ են հասկացել Սոնա Մնացականյանի վրաերթի գործով տուժողի իրավահաջորդի կողմից ներկայացված գույքային հայցի իմաստը։ Պարզաբանեմ, որ հայցապահանջը վերաբերում է հանգուցյալի հուղարկավորության, գերեզմանի, հուշաքարի կառուցման համար արդեն իսկ կատարված ծախսերին։ Իսկ բռնագանձվելիք գումարը սեփական հայեցողությամբ կտնօրինի տուժողի իրավահաջորդը, գուցե նաև բարեգործական նպատակներով։ Այն որևէ կապ … Read more

Փաշինյանի շարասյան վարորդը, ով վրաերթի ենթարկեց Սոնա Մնացականյանին, իրեն մեղավոր չի ճանաչում

Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած վարորդը՝ Արամ Նավասարդյանը դատական նիստից հետո լրագրողներին ասաց, որ մեղադրանքը չի ընդունում, իրեն մեղավոր չի ճանաչում, այլ հարցերի չպատասխանեց։ «Բառ չունեմ խոսելու, վերջացրե՛ք։ Ես խոսելու ցանկություն չունեմ»,– ասաց նա։  

Դատարանը հրապարակեց Փաշինյանի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանին մաhացnւ վրաերթի ենթարկելու գործով վերդիկտը

Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, հրապարակեց Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից մահացու վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի գործով վերդիկտը։ Մեքենայի վարորդ մեղադրյալ Արամ Նավասարդյանը մեղավոր ճանաչվեց, նրա նկատմամբ խափանման միջոցը երկրից բացակայելու արգելքը, մնաց անփոփոխ։ Նա մեղավոր ճանաչվեց 2003 թ. ընդունված ՔՕ 242-րդ 2 մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված … Read more

«Ռադիոկապի ձայնագրությունը ոչնչացվել է, տպավորություն է, որ Արամ Նավասարդյանը քավության նոխազ է դարձել Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի մոտ». Րաֆֆի Ասլանյան

«Այս պահին դատարանը դեռ վերդիկտ է կայացրել, որը հաստատում է Արամ Նավասարդյանի մեղավորությունը իրեն մեղսագրված հանրային վտանգավոր արարքներում։ Այս պահին դատարանը լուծել էլ միայն մեղավորության հարցը, ինչից տուժող կողմը բնականաբար գոհ էր այն իմաստով, որ դատարանի կայացրած վերդիկտը բխում է գործով հավաքված ու դատարանում հետազոտված ապացույցների ծավալից։ Հաջորդիվ արդեն լրացուցիչ դատալսումների փուլում դատարանն անդրադառնալու է … Read more

Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ՃՈ սպան մեղավոր ճանաչվեց

Հուլիս 30,2025 10:15 Երեւանի քրեական դատարանը հրապարակեց Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված եւ մահացած հղի Սոնա Մնացականյանի գործով վերդիկտը։   Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունն ուղեկցելու ժամանակ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ՃՈ սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանը, մեղավոր ճանաչվեց։   Նիկոլ Փաշինյանը ավտոշարասյունն ուղեկցող մեքենան Սոնա Մնացականյանին վրաերթի էր ենթարկել 2022 թվականի ապրիլի 26-ին՝ Լեո-Պարոնյան փողոցների … Read more

Դատարանը վերդիկտ կկայացնի Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված եւ մահացած հղի կնոջ գործով

Երեւանի քրեական դատարանը հուլիսի 30-ին կհրապարակի Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված եւ մահացած հղի Սոնա Մնացականյանի գործով վերդիկտը։ Այս գործով այսօրվա դատական նիստում կողմերը հանդես եկան եզրափակիչ ելույթներով։ Սոնա Մնացականյանի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Րաֆֆի Ասլանյանը նիստից հետո «Առավոտին» տեղեկացրեց, որ հուլիսի 30-ին՝ 10։00-ին կկայացվի վերդիկտը։ Այսօրվա նիստում հանրային մեղադրողը ներկայացրեց մեղադրանքը, ասաց, որ Սոնա … Read more

Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի գործով մեղադրյալի փաստաբանները դեմ են դատական նիստերը ուղիղ հեռարձակելուն

Այսօր անցկացվում է Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված եւ մահացած հղի Սոնա Մնացականյանի գործով հերթական դատական նիստը։ Պաշտպանական կողմը՝ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ՃՈ սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանի փաստաբաններն առարկեցին, որպեսզի նիստն ուղիղ եթերով հեռարձակվի։ Հանրային մեղադրողը եւ տուժող կողմը դեմ չէին ուղիղ հեռարձակմանը, բայց Արամ Նավասարդյանի փաստաբաններն առարկեցին՝ հիմնավորելով, թե «խաբում են, … Read more