Նիկոլը պետք է հայտարարի ոչ թե չորրորդ, այլ վեցերորդ Հանրապետության մասին (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանն է։ Հարցազրույցը դիտեք տեսանյութում

Փաշինյանը թող պարզաբանի՝ իրեն որտեղի՞ց այն վարկածը, որն առաջ քաշեց Ազատի զորամասում դեպքի օրը. «Հրապարակ»

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 21-ին կայացրել է մեղադրական դատավճիռ. մեղադրյալ կրտսեր սերժանտ Ռ.Մ.-ն դատապարտվել է 3 տարի ժամկետով ազատազրկման: Ազատ գյուղում ողջ-ողջ այրված զինվորների ծնողները, հարազատները, սակայն, չեն հավատում իրավապահներին եւ պնդում են, որ դատարանը օրվա իշխանությունների անմիջական հրահանգով` գործը ծածկադմբոց է անում: Ազատ գյուղում ողջակիզված Արամ Մանուկյանի պապիկը` Արտյոմ Գրիգորյանը … Read more

«Անկախության հռչակագիրը սահմանադրությունից հանելու հանրաքվեն նվաստացուցիչ է լինելու մեզ համար եւ քաղաքական ուժերը պետք է ամեն ինչ անեն, որ այդ նոր սահմանադրություն կոչվածը հանրաքվեի չհասնի». Արամ Մանուկյան

Օգոստոսի 23-ին Անկախության հռչակագրի ընդունման 35-ամյակի առիթով Նիկոլ Փաշինյանի ուղերձում այսպիսի տող կա. «Վարչապետի պաշտոնում հասանելի տեղեկատվության և իրականության ամբողջական ու համապարփակ վերլուծությունն ինձ բերեց այն աներեր համոզման, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, քանզի դա նշանակում է Հայաստանի Հանրապետության անկախության վերացում»: Հետաքրքիր զուգադիպությամբ դրա նախորդ օրը քաղաքական գործիչ Արամ Մանուկյանը, որը պատիվ է … Read more

Իսկ հիմա դարձրել են փալաս ու քեզ չեն էլ հարցնում, քո ճակատագիրը որոշում են թուրքերը»

Հայաստանի նկարիչների միությունում Անկախության հռչակագրի ընդունման 35-րդ տարեդարձի օրը բացվել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը՝ «Անկախության գույնը» խորագրով: Ինքը՝ Արամ Մանուկյանը, որը պատիվ է ունեցել 1990 թվականին ՀՀ ԳԽ նիստերի դահլիճում ընթերցել Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթղթի վերջնական խմբագրված տարբերակը, անոնսելով ցուցահանդեսը՝ նշել էր, որ շատերը չգիտեն, որ ինքը նաեւ նկարիչ է: Եվ … Read more

«Էն ո՞ր ոչ ու փուչը վեր կկենա եւ ոչ կասի իր արյան շրջանառությանը, իր աչքի լույսին, իր արդար հացին, իր պետականության հիմքերին, իր թոռների ու թոռան թոռների մարդավայել կյանքին». Արամ Մանուկյանը հիշեցրեց Հրանտ Մաթեւոսյանի գրառումը Անկախությունը հռչակելու առթիվ

«Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակը» գրքի շնորհանդեսի ավարտին հեղինակ Արամ Մանուկյանը պատասխանեց Aravot.am-ի հարցերին: -Անկախության Հռչակագրի տեքստը 1990 թվականին ՀՀ Գորագույն Խորհրդի նիստերի դահլիճում դուք ընթերցեցիք: Այն տարիների անկախության ձեր զգացողությունը եւ այսօրվա զգացողությունները ինչո՞վ են տարբերվում: -Այն ժամանակ՝ ոգեւորություն, հպարտություն, հիմա՝ պարտություն, մտահոգություն, տագնապ, որ կարող է այս իշխանությունը մեր ամբողջ արածը ոչնչացնի, ինչն անում … Read more

Զարմանալի է, որ 35 տարի անց փորձում ենք պաշտպանել Անկախության հռչակագիրը. Վարդան Պետրոսյան

«Զարմանալի է, որ արդեն 35 տարի անցել է, եւ մենք փորձում ենք պաշտպանել Անկախության հռչակագիրը: Սա շատերի համար կարող է նույնիսկ անտրամաբանական թվալ»,- «Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի 35-ամյակը» գրքի շնորհանդեսին նշեց ՀԽՍՀ վերջին եւ Հայաստանի առաջին Գերագույն Խորհրդի պատգամավոր Վարդան Պետրոսյանը: «Ոչ բոլոր ազգերն ունեն նման որակի եւ իրավական նման կարգավիճակ ունեցող հռչակագիր, որը պետականաստեղծ … Read more

Հայաստանի Անկախության հռչակագիրը ՀՀ իշխանությունից պաշտպանելու խնդիր կա. Արամ Մանուկյան

«Հարձակում սկսվեց Սահմանադրության վրա, Անկախության հռչակագրի վրա, Հռչակագիրը Սահմանադրությունից հանելու համար եւ այլն, իրենք մոտիվացրին, որ ծնվի այս գիրքը: Իհարկե ուրիշ մոտիվացիա էլ կար՝ 5 տարի առաջ հրատարակված գիրքը քիչ էր տիրաժով, այն շատ արագ սպառվեց, ես հիմնականում տվել եմ գրադարաններին, հասարակությանը չի հասել: Իսկ հասարակությունը պարտավոր է իմանալ անկախության դժվարագույն տարիների կարեւորագույն անցքերը… Ինչ … Read more

Հայաստանը դառնում է բախման կետ, եւ եթե այդ ծրագիրը մոտենա իրականացման փուլին, ապա մենք կդառնանք Ուկրաինա-2. Արամ Մանուկյան. «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցը ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն է։ – Ամերիկյան առաջարկի մասին տեղեկությունների չակերտները բացեց Թուրքիայում ԱՄՆ դեսպանը՝ առաջարկում են 100 տարով վարձակալել Սյունիքով անցնող ճանապարհը, ինչը փաստացի նշանակելու է, որ Հայաստանը տալիս է միջանցքը։ Այս սցենարն ի՞նչ է արժենալու մեզ։ – Նախ, ինձ համար տարօրինակ է, որ ԱԳՆ-ի կամ իշխանության կողմից այդ՝ արդեն ամբողջապես տարածված … Read more

Արամ Մանուկյան. «Փաշինյանն այսպիսով Ադրբեջանի նախագահին ասում է՝ տեսեք, կաթողիկոսը Ժնևում խոսե՞լ է Արցախից, գերիներից, ես հարցերը լուծում եմ». «168 ժամ»

«Նիկոլ Փաշինյանն իր ապիկարության, ապաշնորհության և կոպիտ սխալի արդյունքում հայությանը համախմբեց Ամենայն Հայոց կաթողիկոսի և եկեղեցու շուրջ։ Փաշինյանն իր սխալների արդյունքում համախմբեց նաև սփյուռքը, հետևապես՝ այժմ ստեղծվում է մի լուրջ բևեռ, որը կարող է հանուն եկեղեցու և պետության՝ դեպքերի զարգացումը տանել երկու սցենարով. կա՛մ գնալ իրավիճակի սրման (Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու թեմերը հայտարարել են, որ … Read more

Եկեղեցին պետք է լինի շատ զուսպ, չտանի քաղաքացիական բախումների, եղբայրասպանություն չպետք է լինի, բայց դա նաեւ յուրաքանչյուրից է կախված. Տեր Հեթում քահանա Թարվերդյան

«Արդի թեմա է պետություն-եկեղեցի հարաբերությունները հատկապես վերջին շրջանում, երբ բուռն քննադատությունների առիթ են դարձել: Պետություն-եկեղեցի հարաբերությունները շատ ընդգրկուն թեմա է, եւ զարգացումը սկսվում է 4-րդ դարից, երբ 301թ Քրիստոնեությունն ընդունվում է որպես պետական կրոն: Պետություն-եկեղեցի հարաբերություն սիմֆոնիան սկսվում է Տրդատ թագավորից ու Գրիգոր Լուսավորչից: Իհարկե, մեր ընդդիմախոսները փաստեր են բերում, որ այդ հարաբերությունները մեր ժողովրդի … Read more