Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անունը կփոխվի – Live News

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր նախարարության և Միասնական սոցիալական ծառայության աշխատակազմի մասնակցությամբ անցկացրել է գործակարգավարական խորհրդակցություն։ Խորհրդակցության ընթացքում Թորոսյանը խոսել է ԱՍՀ նախարարության վերանվանման նախաձեռնության մասին։ Նախարարը նշել է, որ գաղափար կա առաջիկայում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերանվանել Աշխատանքի և բարեկեցության նախարարություն, իսկ Միասնական սոցիալական ծառայության գործառույթներում հետագայում ևս կլինեն փոփոխություններ։

Մեկնարկել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի՝ 2026 թվականի ապրիլի վճարման գործընթացը. ՄՍԾ

Միասնական սոցիալական ծառայությունից հայտնում են, որ մեկնարկել է մինչև 2 տարեկան, 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի խնամքի նպաստի (դրամական աջակցության), ինչպես նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստների՝ 2026 թվականի ապրիլի վճարման գործընթացը։