Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայինացումը հետաձգվել է – Live News

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը: Ըստ այդմ՝ աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը և լուծումը բացառապես թվային համակարգով իրականացնելու պահանջը տեղափոխվել է 2027 թ. հուլիսի 1 (մինչ փոփոխությունը պահանջը նախատեսված էր 2026 թ․ հունվարի 1-ով), մինչև 2027 թ. հուլիսի 1-ը թվային համակարգով պայմանագրերի կնքումը կրելու է կամավոր բնույթ, իսկ համակարգով կնքված պայմանագրերը, համաձայնագրերն ու ընդունված հրամաններն ունենալու են իրավական ուժ։ … Read more