Արթիկում նորածին է մահացել․ հարազատները մեղադրում են բժշկին․ shamshyan. com

Այսօր՝ ապրիլի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում․ գրում է shamshyan.com-ը։ «Ժամը 18։00-ի սահմաններում Արթիկ քաղաքի ծննդատանը մահացել է Շիրակի մարզի բնակիչ Արմինե Մարգարյանի նորածին որդին։ Մարգարյանի ամուսինը պատմել է, որ հղիության ամբողջ ընթացքում որևէ խնդիր չի եղել։ Նրա խոսքով՝ բոլոր հետազոտություններն ու անալիզները եղել են նորմայի սահմաններում, և անգամ կեսարյան հատման անհրաժեշտության … Read more

Դպրոցական Դավիթը վերակենդանացման բաժանմունքում է․ փաստաբանը ABC Media-ին մանրամասներ է հայտնել

18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը, որ երկու ամսով կալանավորվել է, վերակենդանացման բաժնմունքում է․ ABC Media-ի հետ զրույցում ասել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ «Դավիթը մի շարք հետազոտություններ պետք է անցնի։ Վատ է զգում իրեն, չգիտենք՝ որքան ժամանակ կպահեն վերակենդանացման բաժանմունքում»,- ասել է Լուսինե Մարտիրոսյանը։ Հիշեցնենք՝ Դավիթ Մինասյանը մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակիցներից … Read more

ԱՀԿ խորհրդատվության համաձայն՝ մեծահասակները օրական պետք է օգտագործեն 5 գրամից պակաս աղ

Աղի օգտագործումը մեր ամենօրյա սննդակարգի անբաժանելի մասն է, սակայն դրա չարաշահումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ առողջության համար․ մեծացնելով սրտամկանի զարկերակային գերճնշման, ինֆարկտի, ինսուլտի և միզաքարային հիվանդությունների զարգացման ռիսկը։ Աղի օգտագործման նվազեցումը մինչև առաջարկվող մակարդակ՝ օրական 5 գրամից պակաս, հնարավորություն կտա ամեն տարի կանխել մինչև 1.7 միլիոն մահ ամբողջ աշխարհում։ Այս մասին հայտնում է ՀՀ … Read more

ԱՀԿ-ի ղեկավարը զգուշացնում է Իրանի առողջապահական օբյեկտների վրա հարձակումների աճի մասին  

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաստատել է, որ Իրանում առողջապահական հաստատությունների դեմ մարտի 1-ից ի վեր կատարվել է ավելի քան 20 հարձակում․ գրում է Al Jazeera-ն։ Հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ, այդ թվում՝ Իրանի Կարմիր մահիկի անդամ։ ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը նշել է, որ հարվածներից մեկի հետևանքով վնասվել է Թեհրանում գտնվող մեկդարյա … Read more

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային դատի են տվել հայերի դեմ թշնամանք սերմանելու համար

Լոս-Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչները դատական հայց են ներկայացրել ԱՄՆ բժշկական ապահովագրության դաշնային ծառայության ղեկավար Մեհմեթ Օզի դեմ: Բարձրաստիճան պետական պաշտոնյային մեղադրում են հայերի դեմ թշնամանք սերմանելու ու վարկաբեկման կազմակերպված արշավ նախաձեռնելու մեջ: Արտյոմ Երկանյանը ներկայացրել է նախապատմությունը և նշել, թե ովքեր են հայցվորները ու ինչ են պահանջում: «Այս հայցը, որն ընդամենը մի քանի օր առաջ … Read more

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին կմիանան էլեկտրոնային հարթակով իրականացվող ուղևորափոխադրման ծառայություն իրականացնող անձինք

2027 թվականի հունվարի 1-ից Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին կմիանան էլեկտրոնային հարթակով իրականացվող ուղևորափոխադրման ծառայություն իրականացնող անձինք (վարորդները): Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ 2027 թվականի հունվարի 1-ից ապահովագրված անձինք իրենց հետ փոխկապակցված անձանց ևս կկարողանան ներառել ապահովագրության համակարգ: Անհատ ձեռնարկատերերի մասով ԱՀԱ համակարգի համար նախատեսված ապահովագրավճարների վճարման վերջնաժամկետ է սահմանել մինչև 2026 թվականի հուլիսի … Read more

Վիգեն Էուլջեքչյանին վիրահատել են․ որդին ABC Media-ին մանրամասներ է հայտնել

Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիներից Վիգեն Էուլջեքչյանին վիրահատել են։ «Սիրտն են վիրահատել, վիրահատությունն արդեն ավարտվել է»,- ABC Media-ի հետ զրույցում ասել է որդին՝ Սերժ Էուլջեքչյանը։ Այս պահին նրանք հիվանդանոցում են։ Հիշեցնենք, որ 2020-ից գերեվարված Վիգեն Էուլջեքչյանը Երևան էր վերադարձել Վագիֆ Խաչատրյանի, Գևորգ Սուջյանի, Դավիթ Դավթյանի հետ։ Դեռևս Բաքվի բանտում եղած ժամանակ ընտանիքը բազմիցս բարձրաձայնել է նրա … Read more

Շտապօգնության բրիգադը տեղում հերթապահում է․ առողջապահության նախարարությունը՝ Մարաշի հրդեհի մասին

Նոր Մարաշում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան։ ABC Media-ին հայտնում են առողջապահության նախարարությունից։ «Տուժածներ չկան, բայց շտապօգնության բրիգադը տեղում հերթապահում է»,- ասել է նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։

Սյունիքի և Վայոց ձորի մարզերի շտապօգնության ծառայություններում մեկնարկում են Հանրապետական շտապօգնությանը միանալու աշխատանքները

Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը երկօրյա այցով Սյունիքի և Վայոց ձորի մարզերում էր. այս մարզերի շտապօգնության ծառայություններում մեկնարկում են Հանրապետական շտապօգնությանը միանալու աշխատանքները: Մեղրիում, Քաջարանում, Կապանում, Գորիսում և Սիսիանում Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրեն Սահակ Հակոբյանի և ՇՕ բուժական գծով տեղակալ Էդուարդ Վարդանյանի հետ նախարարի տեղակալը մասնակցել է շտապօգնության նոր կայանների տեղորոշման աշխատանքներին, քննարկել կայանների կառուցման, … Read more

Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ կա մեկ զոհ

Այսօր՝ մարտի 30-ին, խոշոր, ողբերգական ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09:10-ի սահմաններում «Կամազ» մակնիշի բեռնատարը Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Երասխի կարցևոյում»՝ արագաչափի հարևանությամբ, բախվել է «Nissan Tiida», «Mercedes», «Opel», «Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենաներին և ավտոքարշակին. գրում է Shamshyan.com-ը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Կամազ»-ը կողաշրջվել է … Read more