Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին կմիանան էլեկտրոնային հարթակով իրականացվող ուղևորափոխադրման ծառայություն իրականացնող անձինք

2027 թվականի հունվարի 1-ից Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին կմիանան էլեկտրոնային հարթակով իրականացվող ուղևորափոխադրման ծառայություն իրականացնող անձինք (վարորդները): Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

2027 թվականի հունվարի 1-ից ապահովագրված անձինք իրենց հետ փոխկապակցված անձանց ևս կկարողանան ներառել ապահովագրության համակարգ:

Անհատ ձեռնարկատերերի մասով ԱՀԱ համակարգի համար նախատեսված ապահովագրավճարների վճարման վերջնաժամկետ է սահմանել մինչև 2026 թվականի հուլիսի 20-ը` ապրիլի 20-ի փոխարեն:

Leave a Comment