Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային դատի են տվել հայերի դեմ թշնամանք սերմանելու համար

Լոս-Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչները դատական հայց են ներկայացրել ԱՄՆ բժշկական ապահովագրության դաշնային ծառայության ղեկավար Մեհմեթ Օզի դեմ: Բարձրաստիճան պետական պաշտոնյային մեղադրում են հայերի դեմ թշնամանք սերմանելու ու վարկաբեկման կազմակերպված արշավ նախաձեռնելու մեջ: Արտյոմ Երկանյանը ներկայացրել է նախապատմությունը և նշել, թե ովքեր են հայցվորները ու ինչ են պահանջում:

«Այս հայցը, որն ընդամենը մի քանի օր առաջ է դատարան հանձնվել, ներկայացրել է Վաննայս քաղաքի բնակիչ, մեր հայրենակից Աննա Իվանյանը, որը «Տիգրանակերտ Միտ-մարկետ» խանութի սեփականատերն է: Հենց այդ խանութի մուտքի մոտ էր կանգնած դոկտոր Օզը և պնդում, որ այդ հայերը բոլորը «մաֆիոզներ» են և պետությունից փող «թալանող» մարդիկ են: Այդ մարդիկ կորուստ ունեցան ոչ միայն ֆինանսական, այլ նաև իրենց համբավն էր տուժել: Կարծում եմ միանգամայն հիմնավոր է իրենց պահանջը՝ հատուցելու իրենց առնվազն նյութական կորուստները, որոնք ունեցել են»,-ասել է Երկանյանը:

Այլ ատյաններո՞ւմ էլ Օզի դեմ բողոքներ կան, որ դեռ պետք է քննվեն:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Leave a Comment