Նպատակն է ընդգրկել շուրջ 3 միլիոն բնակչի. Ավանեսյանը՝ առողջության համընդհանուր ապահովագրության մասին

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շրջանակում այս տարվա հունվարի 1-ից մինչ օրս բժշկական ծառայություններից օգտվել է 842 հազար 750 քաղաքացի, մատուցվել է 8 միլիոն 399 հազար 491 ծառայություն, իսկ ծրագրի ֆինանսական կատարողականը կազմել է 97,4 միլիարդ դրամ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նրա  խոսքով՝ ներկայում համակարգի շահառուների թիվը հասել … Read more

Մահացել է «Գյումրու բժշկական կենտրոնի» տնօրեն Արմեն Իսահակյանը – Tsayg

Մահացել է «Գյումրու բժշկական կենտրոնի» երկարամյա տնօրեն, վաստակաշատ բժիշկ Արմեն Իսահակյանը: Այս մասին հրապարակում է կատարավել Շիրակի մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում: Գրառումը ներկայացնում ենք ստորև. «Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի և Շիրակի մարզպետի աշխատակազմի անունից խորին ցավակցություն ենք հայտնում «Գյումրու բժշկական կենտրոնի» երկարամյա տնօրեն, վաստակաշատ բժիշկ Արմեն Իսահակյանի անժամանակ մահվան կապակցությամբ։ Խոր վշտով կիսում ենք այս … Read more

Հայաստանի ժողովրդագրական ցուցանիշները հստակ վկայում են բնակչության աստիճանական և արագացող ծերացման մասին

Հունիս ամիսն ամբողջ աշխարհում նշվում է որպես Ալցհեյմերի հիվանդության (ԱՀ) և ուղեղի առողջության մասին իրազեկման ամիս։ 2026 թվականին Ամերիկյան Ալցհեյմերի ասոցիացիան (Alzheimer’s Association), որը հանդիսանում է այս նախաձեռնության գլխավոր կազմակերպիչը, իրականացնում է իր արշավը «Վերցրե՛ք ձեր ուղեղի առողջությունը ձեր վերահսկողության տակ» խորագրի ներքո։ «Հերացի» վերլուծական կենտրոնը հոդված է հրապարակել, ըստ որի՝ 2026 թվականի պաշտոնական հաղորդագրություններում … Read more

Անահիտ Ավանեսյանը Թուրքիա կմեկնի | Yerevan Today

Մեկնում եմ Ստամբուլ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային համաժողովին, որը նվիրված է երկրաշարժերի և արտակարգ իրավիճակների ժամանակ առողջապահական համակարգերի արձագանքման և շտապ բժշկական թիմերի աշխատանքի կազմակերպմանը: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Անահիտ Ավանեսյանը: Նրա խոսքով՝ Հայաստանը գտնվում է արտակարգ իրավիճակների բժշկական արձագանքման թիմերի միջազգային գնահատման եզրափակիչ փուլում։ «Առաջիկայում ԱՀԿ-ի կողմից կստանանք համապատասխան հավաստագիր, և Հայաստանը կունենա … Read more

Ձախողման շարունակություն, թե կլանային կաշկանդվածություն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վերջերս հայտարարեց, որ շարունակելու է պաշտոնավարել։ Դրանից հետո առողջապահական համակարգում ակտիվացել են քննարկումները նախարարի տեղակալների շուրջ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ամենաշատ քննարկվող անուններից մեկը փոխնախարար Լենա Նանուշյանն է, որի մասով ևս հարցը մնում է բաց, քանի որ հնարավոր վերանշանակումը համակարգում տարակուսանք կառաջացնի։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի պաշտոնավարման … Read more

Սլովակիայում շոգի պատճառով հոսպիտալացվել է 171 մարդ

Սլովակիայում վերջին երեք օրվա ընթացքում ավելի քան 170 մարդ հոսպիտալացվել է երկրում տիրող շոգի պատճառով, հաղորդում է սլովակյան Denník N հրատարակությունը։ «Վերջին երեք օրվա ընթացքում 171 մարդ տեղափոխվել է հիվանդանոցներ։ Շոգը կարող է գագաթնակետին հասնել այսօր. տարածքի մեծ մասի համար ուժի մեջ է 3-րդ մակարդակի նախազգուշացումը՝ վտանգի առավելագույն մակարդակը, և ջերմաստիճանը կարող է հասնել 40 … Read more

Մեղրի համայնքում շահագործման է հանձնվել Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի դատաբժշկական բաժանմունքը

Մեղրի համայնքում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկա է գտնվել գործարկման մեկնարկին: Նախագիծը ներառված էր Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակում, որով նախատեսվել է Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի արդիականացման ծրագիրը: Կառավարության միջոցներով այս կառույցին հատկացված գումարը կազմել է 261.1 մլն դրամ: Նորակառույց շինությունն ունի բարձր սեյսմակայունություն, … Read more

ԱՀԱԶԱՆԳ․ 45 օր հացադուլ. կյանքին սպառնացող վիճակ Նուբարաշեն ՔԿՀ-ում • Tribune.am

2026թ․-ի հունիսի 24-ին Դիտորդների Խումբը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արձանագրել է, որ այնտեղ պահվող անձը արդեն 45 օր գտնվում է հացադուլի մեջ։ Խումբը տեսակցել էր նրա հետ դեռևս ՔԿՀ կատարած նախորդ այցելության ժամանակ, երբ անձը գտնվում էր անմխիթար խցային պայմաններում։ Այս մասին հայտարարություն է տարածել Prison Monitoring Group-ը։ Խմբի կողմից հարցը բարձրաձայնելուց հետո ազատազրկված անձին տեղափոխել … Read more