Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին

  Նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանի գրասենյակի նախաձեռնած նախարարական համաժողովին:   Երկրաշարժերի պայմաններում առողջապահական համակարգերի պատրաստվածության ու արձագանքման կարողությունների զարգացման, փորձի փոխանակման ու համագործակցության ամրապնդման նպատակով համաժողովը Ստամբուլում համախմբել է առողջապահության նախարարներին, բարձրաստիճան պաշտոնյաներին և ոլորտի փորձագետներին:   Հաշվի առնելով տարածաշրջանի սեյսմիկ ռիսկերը … Read more

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի հետ: «Ուրախ էի ԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում հանդիպելու և առանձնազրույց ունենալու ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի հետ: Ներկայացրի առաջիկա մեր ծրագրերը, առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման վեց ամիսների արդյունքները, և այն առաջընթացը, որն առկա է ոլորտում: Դոկտոր Կլյուգեն ներկայացրեց ԱՀԿ-ում վերջերս … Read more

Մարբուրգ վիրուսից մահվան դեպք Ուգանդայում • Tribune.am

Ուգանդան հաստատել է Մարբուրգ վիրուսային հիվանդությունից մահվան դեպք երկրի արևմտյան մասում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Աֆրիկայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոններին (Africa CDC): «Ուգանդայի առողջապահական մարմինները հաստատել են Մարբուրգ վիրուսային հիվանդության մեկուսացված դեպք… դեպք, որը գրանցվել է Ուգանդայի արևմտյան Կյեգեգվա շրջանում, որտեղ մահացել է 1.5 տարեկան երեխա», — գրում է գործակալությունը: Այս վտանգավոր տենդի … Read more

Նախատեսվում է պատասխանատվություն սահմանել նշանակված առողջական վիճակի հետազոտություն կամ փորձաքննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու դեպքերում

ՀՀ ԱԺ  պատգամավոր Վահագն Ալեքսանյանն առաջարկում է լրացում կատարել ՀՀ քրեական օրենսգրքում եւ քրեական պատասխանատվություն սահմանել քաղաքացու կողմից պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության կամ զորահավաքային զորակոչից կամ վարժական հավաքից խուսափելու հատկանիշներով հարուցված քրեական վարույթի ընթացքում նշանակված առողջական վիճակի հետազոտություն կամ փորձաքննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու, ինչպես նաեւ նշանակված հետազոտության կամ փորձաքննության շրջանակներում հետազոտման համար նմուշ … Read more

1.7 միլիոն շահառու, ավելի քան 8 միլիոն ծառայություն․ առողջության ապահովագրության առաջին արդյունքները

Համընդհանուր առողջության ապահովագրության մեկնարկից 6 ամիս անց առողջապահության նախարարն ամփոփել է առաջին արդյունքները։ Համակարգում արդեն ընդգրկվել է շուրջ 1.7 միլիոն շահառու։ Անահիտ Ավանեսյանը վստահեցրել է, որ մեկնարկային փուլը հաղթահարվել է առանց լուրջ խափանումների և ներկայացրել է առաջիկա անելիքները։ Մանրամասները՝ ռեպորտաժում:

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է 1.7 միլիոնի.

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին բուժհաստատությունների միանալու գործընթացը ընթանում է բնականոն,-մամուլիս ասուլիսի ժամանակ ասում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:  Նրա խոսքով՝ շարունակվում է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր պոլիկլինիկաների, լաբորատորիաների և դեղատնային ցանցերի ներգրավումը, որոնք շարունակում են հայտեր ներկայացնել համակարգին միանալու համար։

Գլխադասային հանձնաժողովում դրական եզրակացության են արժանացել «Դեղերի մասին» օրենքում առաջարկվող կարգավորումները

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 30-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են «Դեղերի մասին» օրենքում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունները: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Աստղիկ Գրիգորյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն եղել: Հիմնական կարգավորումները՝ այստեղ: Պատգամավորներ Վանիկ Օհանյանը եւ Լուսինե Բադալյանը եւս նոր կարգավորումներ են առաջարկում «Դեղերի մասին» օրենքում եւ Վարչական … Read more

Կյանքից հեռացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը • Tribune.am

Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը։ Հայտնում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Ցավով տեղեկացա Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի անժամանակ մահվան մասին։ Երկար տարիներ ղեկավարելով մարզային խոշոր բժշկական կենտրոններից մեկը պարոն Իսահակյանը դրսևորել է մեծ նվիրում, պատասխանատվություն ու պրոֆեսիոնալիզմ կարևոր ազդեցություն ունենալով մարդկանց առողջության բարելավման գործում։ Ցավակցում եմ Արմեն Իսահակյանի ընտանիքի անդամներին, … Read more

Եթե անձը տարվա մեջ 183 օր ՀՀ-ում չի եղել, չի կարող առողջապահության ապահովագրության շահառու լինել. Ավանեսյան

armtimes.com «Եթե անձը տարվա մեջ 183 օր ՀՀ-ում չի եղել, առողջապահության ապահովագրության շահառու չի կարող լինել»:   Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:   «Սա քաղաքական առումով շատ կարևոր հանձնառություն է եղել, մենք Հայաստանի Հանրապետության բյուջեով հոգ ենք տանում ծախսերը: Չի կարող այդպես լինել, որ անձը … Read more

Արդյոք հավանական է առողջության ապահովագրավճարի բարձրացումը. նախարարի պարզաբանումը

ՀՀ առողջապահության նախաար Անահիտ Ավանեսյանն այսօր անդրադարձել է ապահովագրավճարի չափի վերանայման հավանականության վերաբերյալ լրագրողի հարցին։ «Ամեն տարի հաջորդ տարվա համար Ազգային ժողովին Առողջապահության նախարարը ներկայացնում  է Ապահովագրության հիմնադրամի կողմից կազմված զեկույց՝ սպառված ծառայությունների, մատուցված ամբողջ ծավալների, կանխատեսումների, գների փոփոխության և այլնի մասին։ Այսինքն՝ ներկայացվում են նախորդ տարվա արդյունքները և առաջարկ է ներկայացվում արդեն հաջորդ տարվա … Read more