Անահիտ Ավանեսյանը Թուրքիա կմեկնի | Yerevan Today

Մեկնում եմ Ստամբուլ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային համաժողովին, որը նվիրված է երկրաշարժերի և արտակարգ իրավիճակների ժամանակ առողջապահական համակարգերի արձագանքման և շտապ բժշկական թիմերի աշխատանքի կազմակերպմանը:

Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը գտնվում է արտակարգ իրավիճակների բժշկական արձագանքման թիմերի միջազգային գնահատման եզրափակիչ փուլում։

«Առաջիկայում ԱՀԿ-ի կողմից կստանանք համապատասխան հավաստագիր, և Հայաստանը կունենա միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող արտակարգ իրավիճակների բժշկական արձագանքման թիմեր, որոնք անհրաժեշտության դեպքում կկարողանան ծառայություններ մատուցել ոչ միայն Հայաստանում, այլև այլ երկրներում։ Սա երեք տարվա աշխատանքի արդյունք է և մեր առողջապահական համակարգի կարևոր ձեռքբերումներից մեկն է»,- ընդգծեց Անահիտ Ավանեսյանը։

 

Leave a Comment