Ուիտկոֆը Դմիտրիևի հետ բանակցությունները գնահատել է որպես «շատ դրական»

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիևի հետ բանակցությունները գնահատել է որպես «շատ դրական»։ «Մենք շատ դրական հանդիպում ունեցանք», – բանակցություններից հետո ասել է Ուիտկոֆը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է անցել հանդիպումը։ Ավելի վաղ Դմիտրիևը, Ուիտկոֆը և ամերիկացի առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները, … Read more

Թրամփը կարծում է, որ թույլ չի տվել, որ ՆԱՏՕ-ն հայտնվի «պատմության աղբանոցում»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր շնորհիվ Հյուսիսատլանտյան դաշինքը չի հայտնվել «պատմության աղբանոցում»։ «Ոչ մի մարդ, ոչ մի նախագահ ՆԱՏՕ-ի համար այնքան շատ բան չի արել, որքան նախագահ Դոնալդ Թրամփը», – գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social-ում։ «Եթե ես չգայի, ՆԱՏՕ-ն հիմա գոյություն չէր ունենա։ Այն պատմության աղբանոցում կլիներ։ Դա տխուր է, բայց … Read more

Ի՞նչ կտա Հայաստանին Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի անդամ դառնալը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: «Վարչապետ Փաշինյանը սիրով և պատասխանատվությամբ ընդունել է առաջարկը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը»,- գրել է նա: Ի՞նչ է իրենից ներկայացնելու այդ ատյանը: Թեմայի շուրջ, … Read more

FT. Սթարմերը կհրաժարվի մասնակցել «Խաղաղության խորհրդին»

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կհրաժարվի միանալ ԱՄՆ-ի կողմից առաջ մղվող «Խաղաղության խորհրդին»՝ Գազայի հատվածը կառավարելու համար։ Այս մասին հայտնել է Financial Times-ը՝ հղում անելով անանուն բրիտանացի պաշտոնյայի։ Նա դա բացատրել է երկու գործոնով՝ հարկատուների գումարներից 1 միլիարդ դոլար վճարելու անհրաժեշտությամբ և Ռուսաստանի ներկայացուցիչների խորհրդին հրավիրմամբ։ «Պաշտոնական դիրքորոշումն այն է, որ մենք ուսումնասիրում ենք այն։ Բայց … Read more

Զելենսկի. Կիևում ավելի քան 1 միլիոն սպառող մնացել է առանց էլեկտրաէներգիայի

Ուկրաինայի մայրաքաղաքում մեկ միլիոնից ավելի սպառողներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։ «Միայն Կիևում,  մեկ միլիոնից ավելի սպառողներ առանց էլեկտրաէներգիայի են։ Տների զգալի թիվ՝ ավելի քան 4000 բնակարանային շենք, առանց ջեռուցման է», – ասել է Զելենսկին իր Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Նա նշել է, որ սպասում է պաշտոնյաների առաջարկներին բնակչությանը և … Read more

Երևանն ու Բաքուն փակել են պատերազմի էջը․ Ալիև

Երևանն ու Բաքուն փակել են պատերազմի էջն ու սկսել խաղաղություն հաստատելու գործընթաց․ Դավոսում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Լսարանի հետ ուզում եմ բացարձակ անկեղծ լինել։ Այո, մենք կարող էինք ամեն ինչ շարունակել այնպես, ինչպես կա, բայց դա նոր ռազմական գործողությունների, ցավի, տառապանքի ու զոհերի պատճառ էր դառնալու։ Կարճ ասած՝ պատերազմը երբեք չէր ավարտվելու։ Ինչ … Read more

El Mundo. Իսպանիայում երկու արագընթաց գնացքների՝ ռելսերից դուրս գալու հետևանքով զոհերի թիվն աճել է

Իսպանիայում երկու արագընթաց գնացքների ռելսերից դուրս գալու հետևանքով զոհերի թիվը հասել է 42-ի։ Այս մասին հայտնել է El Mundo թերթը։ Ավելի վաղ հաղորդվել էր 41 զոհի մասին։ Երկաթուղային վթարի վայրում որոնողական աշխատանքները դեռևս շարունակվում են։ Ինչպես հայտնել է El Mundo թերթը, երկաթուղային աղետի հետաքննությունը կենտրոնացած է Մադրիդ-Անդալուզիա հատվածի ճանապարհների վիճակի վրա՝ որպես աղետի հնարավոր պատճառ։

Մակրոնը բացատրել է ֆրանսիական զորքերի մասնակցությունը Գրենլանդիայում անցկացվող զորավարժություններին

Գրենլանդիայում անցկացվող եվրոպական զորավարժություններին ֆրանսիական զինվորականների մասնակցությունը պայմանավորված է Ֆրանսիայի դաշնակից Դանիային աջակցելու ցանկությամբ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում ելույթ ունենալով։ «Ֆրանսիան և Եվրոպան հավատարիմ են ազգային ինքնիշխանությանը և անկախությանը, Միավորված Ազգերի Կազմակերպությանը և դրա Կանոնադրությանը։ Եվ հենց այս սկզբունքների հիման վրա մենք որոշեցինք մասնակցել Գրենլանդիայում անցկացվող … Read more

Կատարը հրավեր է ստացել մասնակցելու Գազայի Խաղաղության խորհրդին

Կատարի իշխանությունները պաշտոնական հրավեր են ստացել միանալու Գազայի հատվածը կառավարող Խաղաղության խորհրդին։ Այս մասին հայտարարել է Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանին՝ ելույթ ունենալով Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումում։ «Այո, մեզ հրավիրել են միանալ այս խորհրդին։ Իհարկե, մենք ուրախ ենք մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելուն նպաստելու համար»,-ասել է … Read more

Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու ՀՀ-Ադրբեջան սահման հատելը, առևտուր անելը․ Վահագն Խաչատուրյան

Տարիներ անց սովորական դառնալու այն փաստը, որ Հայաստանից կամ Ադրբեջանից մարդիկ կարող են հատել սահմանը, առևտուր անել և օգտվել այլ առավելություններից, որ կան այսօր․ հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի տնտեսական գագաթնաժողովի «Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը» թեմայով պանելային քննարկման ժամանակ։ «Հավատացնում եմ՝ սա սովորական չէ մեզ համար. մինչ այս համաձայնագրերի ստորագրումը մենք արթնանում էինք, … Read more