FT. Սթարմերը կհրաժարվի մասնակցել «Խաղաղության խորհրդին»

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կհրաժարվի միանալ ԱՄՆ-ի կողմից առաջ մղվող «Խաղաղության խորհրդին»՝ Գազայի հատվածը կառավարելու համար։ Այս մասին հայտնել է Financial Times-ը՝ հղում անելով անանուն բրիտանացի պաշտոնյայի։

Նա դա բացատրել է երկու գործոնով՝ հարկատուների գումարներից 1 միլիարդ դոլար վճարելու անհրաժեշտությամբ և Ռուսաստանի ներկայացուցիչների խորհրդին հրավիրմամբ։ «Պաշտոնական դիրքորոշումն այն է, որ մենք ուսումնասիրում ենք այն։ Բայց քաղաքական հանճար լինել պետք չէ՝ հասկանալու համար, որ այս գաղափարը իրագործելի չէ», – ասել է գործակալության զրուցակիցը։

 

Leave a Comment