Կողմերը քննարկում են հակամարտության դադարեցման հնարավոր տարբերակները․ Զելենսկի

Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ուկրաինան քննարկում են հակամարտության դադարեցման հնարավոր տարբերակները․ այս մասին իր ուղերձում հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Ուկրաինացի պատվիրակները ժամը մեկ զեկուցում են ինձ բանակցությունների ընթացքի մասին: Այսօր Աբու Դաբիում էին ուկրաինական, ամերիկյան և ռուսական պատվիրակությունները, և քննարկումն արդեն ավարտվել: Սա կարևոր է, քանի որ նման եռակողմ ձևաչափով հանդիպումներ վաղուց չեն անցկացվել․ … Read more

Իտալիայի վարչապետը Թրամփին կոչ է արել վերանայել «Խաղաղության խորհուրդը»

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ խնդրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ վերանայել «Խաղաղության խորհրդի» ձևաչափը Գազայի հատվածի վերակառուցման և կառավարման համար։ «Ես ասացի, որ մենք օբյեկտիվ սահմանադրական խնդիրներ ունենք այս նախաձեռնության կառուցվածքի հետ կապված, ես նաև խնդրեցի հնարավորություն տալ վերանայել այս ձևաչափը՝ ոչ միայն Իտալիայի, այլև այլ եվրոպական երկրների կարիքները բավարարելու համար։ Մենք … Read more

Գրենլանդիայում ռազմական վարժանքները կշարունակվեն 2026 թվականի ընթացքում

Գրենլանդիայում «Արկտիկական դիմացկունություն» զորավարժությունները կշարունակվեն ամբողջ 2026 թվականի ընթացքում, ուրբաթ օրը հայտարարել են Դանիայի զինված ուժերը։ «Դանիական ուժերի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար Գրենլանդիայում զորավարժությունները կշարունակվեն առաջիկա շաբաթներին: Arctic Endurance զորավարժությունները սկսվել են այս շաբաթ և կշարունակվեն ամբողջ 2026 թվականի ընթացքում: ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ համագործակցության պլանավորումը լիարժեք ընթացքի մեջ է», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ: … Read more

ՄԱԿ-ը կոչ է արել Իրանին վերականգնել կապի և ինտերնետի հասանելիությունը

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը կոչ է արել Իրանի իշխանություններին վերականգնել երկրի ներսում կապի և ինտերնետի հասանելիությունը: «Այս գործընթացը, որն ամենաերկարն է Իրանի պատմության մեջ, լրջորեն սահմանափակել է տեղեկատվության և հաղորդակցության հասանելիությունը։ Իրանցիները չեն կարողանում շփվել միմյանց կամ երկրից դուրս գտնվող մարդկանց հետ և չեն կարողանում իմանալ, թե ինչ է կատարվում իրենց շուրջը», … Read more

Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները բանակցություններ են սկսել Աբու Դաբիում

Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները բանակցություններ են սկսել Աբու Դաբիում, հաղորդում է ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունը։ «Բանակցությունները սկսվել են այսօր Աբու Դաբիում։ Դրանք նախատեսված են տևել երկու օր», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարար Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանը «հույս է հայտնել, որ այս բանակցությունները կնպաստեն ուկրաինական հակամարտությանը … Read more

ԵՄ-ն ցանկանում է մասնակցել Գազայի խաղաղության գործընթացին՝ Խաղաղության խորհրդից դուրս․ Հունաստանի վարչապետ

Եվրամիությունը կփնտրի Գազայի հատվածում խաղաղ կարգավորմանը մասնակցելու ուղիներ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված «Խաղաղության խորհրդի» սահմաններից դուրս, ուրբաթ օրը հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։Հինգշաբթի օրը Միցոտակիսը մասնակցել է Բրյուսելում կայացած ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ «Եվրոպական երկրների մեծ մասը չի կարող միանալ ստեղծվածին («Խաղաղության խորհրդին» – խմբ.): Այնուամենայնիվ, մենք կցանկանայինք Գազայի հարցի քննարկման ծրագրի … Read more

Եվրամիությունը մեղադրել է Վրաստանին խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնաճնշումների համար

Վրաստանում ցուցարարների նկատմամբ կառավարության կողմից հետապնդումները առանձին փաստեր չեն. դրանք հակասում են ժողովրդավարական հասարակության սկզբունքներին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի մամուլի խոսնակ Անիտա Հիպպերը։ «Վրաստանում, ցավոք, տեղի է ունենում այլախոհ ձայները լռեցնելու և ցուցարարներին բանտարկելու ցանկությունը», – ասել է նա, երբ նրան խնդրել են մեկնաբանել ԵՄ թեկնածու երկրում ստեղծված իրավիճակը, … Read more

Մեծ Բրիտանիայի կառավարությունը կաշխատի համաձայնեցնել Եվրամիության հետ անվտանգության և պաշտպանության հարցերը. Սթարմեր

Մեծ Բրիտանիայի կառավարությունը կաշխատի համաձայնեցնել Եվրամիության հետ անվտանգության և պաշտպանության հարցերը՝ հաշվի առնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի անկանխատեսելի քաղաքականությունը: Այս մասին հայտարարել է վարչապետ Քիր Սթարմերը Channel 4-ին տված հարցազրույցում: «Եվրոպան պետք է ավելին անի: Մենք պետք է ավելի ուժեղ դիրքորոշում ընդունենք անվտանգության հարցում: Եվ խոսքը միայն ռազմական կարողությունների և համակարգման մասին չէ: Խոսքը … Read more

Իրանում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհվել է ավելի քան 3000 մարդ

Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է ավելի քան 3000 մարդ, հայտարարել է արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Ընդհանուր զոհվածների թիվը՝ 3117։ Քաղաքացիական անձինք և անվտանգության աշխատակիցներ՝ 2427, ահաբեկիչներ՝ 690», – գրել է նա սոցիալական ցանցերում։ Բողոքի ցույցերը սկսվել են իրանական ռիալի արժեզրկման պատճառով, որն ազդել է մեծածախ և մանրածախ գների վրա և հանգեցրել փոխարժեքի կտրուկ տատանումների։ Հունվարի … Read more

Մեծ Բրիտանիան կաջակցի Խաղաղության խորհրդին, եթե այն կենտրոնանա միայն Մերձավոր Արևելքի վրա. Սթարմեր

Մեծ Բրիտանիան կաջակցի Խաղաղության խորհրդի աշխատանքին, եթե դրա մանդատը տարածվի բացառապես Մերձավոր Արևելքի վրա, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Channel 4-ին տված հարցազրույցում։ «Նախ, մենք պետք է հասկանանք արմատները։ Այն ի հայտ եկավ որպես Մերձավոր Արևելքի և Գազայի կառավարման գործիք։ Սա կարևոր է: Այժմ Գազայում հրադադար է հաստատվել, և մենք պետք է անցնենք … Read more