Իսրայելը լիակատար աջակցություն է հայտնում ԱՄՆ-ի վճռական որոշմանը Վենեսուելայի հարցում․ Նեթանյահու

Իսրայելի կառավարությունն իր լիակատար աջակցությունն է հայտնում ԱՄՆ-ի վճռական որոշմանը և Վենեսուելայի վերաբերյալ վճռական գործողություններին․ ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։  «Խոսքն աշխարհի մեկ այլ տարածաշրջանում ազատության և արդարության վերականգնման մասին է»,-հավելել է Իսրայելի վարչապետը։ Ըստ նրա՝ Լատինական Ամերիկայում ականատես ենք լինում պատմական տեղաշարժի՝ երկրները «վերադառնում են ամերիկյան առանցքին և վերականգնում կապերն Իսրայելի հետ»։  Շաբաթ … Read more

Աֆղանստանում հայտարարել են, որ Վենեսուելայում գործողությունից հետո աշխարհը վերածվել է ջունգլիների

Աֆղանստանի փոխվարչապետի տնտեսական հարցերով գրասենյակի ղեկավար Աբդուլլահ Ազզամը հայտարարել է, որ այսօրվա աշխարհը վերածվել է «ջունգլիների», որտեղ օրենքը, մարդկայնությունը և սահմանները վերածվել են դատարկ և խաբուսիկ կարգախոսների։ Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունները որպես համաշխարհային անկայունության օրինակ բերելով՝ Ազզամը մտահոգություն է հայտնել «միջազգային համակարգում անօրինականության աճի վերաբերյալ»։ «Այսօրվա աշխարհը վերածվել է ջունգլիների, որտեղ օրենքը, մարդկայնությունը և սահմանները … Read more

Ո՞րն է ՄԱԿ-ի դերը. հարձակումից առաջ կա ավտորիզացիա ստանալու կարգ. Սամվել Հակոբյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը գրում է․ «Տեղի ունեցածը, կարծում եմ, բոլորին է ցնցել՝ լինես շարքային քաղաքացի, թե քաղաքագետ։Խաղի նոր կանոններ են գծվում, նոր մեթոդներ ու մեխանիզմներ են կիրառվում — երբեմն այնպիսիք, որոնք դեռ ոչ վաղ անցյալում անհնարին կամ աբսուրդ կհամարվեին։ Բայց ունենք այն, ինչ ունենք։Ասում են՝ «նարկոբառոն ենք բռնել»…Բայց Վենեսուելան ԱՄՆ … Read more

Ակնկալում ենք լիակատար հարգանք Դանիայի տարածքային ամբողջականության նկատմամբ․ ԱՄՆ-ում Դանիայի դեսպան

Ակնկալում ենք լիակատար հարգանք Դանիայի Թագավորության տարածքային ամբողջականության նկատմամբ․ այսպես է ԱՄՆ-ում Դանիայի դեսպան Յեսպեր Մյոլլեր Սյորենսեն արձագանքել Սպիտակ տան աշխատակազմի պաշտոնյաներից մեկի կնոջ գրառմանը, որտեղ Գրենլանդիան պատկերված էր ամերիկյան դրոշի գույներով։ «Բարեկամական հիշեցում ԱՄՆ-ի և Դանիայի Թագավորության մասին. մենք մտերիմ դաշնակիցներ ենք և պետք է շարունակենք համատեղ աշխատել որպես այդպիսին․ Միացյալ Նահանգների անվտանգությունը նաև Գրենլանդիայի … Read more

Հնդկաստանը կոչ է արել Վենեսուելայում ստեղծված իրավիճակը խաղաղ ճանապարհով կարգավորել

Հնդկաստանը խորապես մտահոգված է Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումներով և կոչ է անում խնդիրների խաղաղ կարգավորման, հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը։ «Վենեսուելայում վերջին իրադարձությունները խորապես մտահոգիչ են։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին», -ասվում է հայտարարությունում: Նշվում է, որ Հնդկաստանը վերահաստատում է իր աջակցությունը Վենեսուելայի ժողովրդի բարեկեցությանը և անվտանգությանը։ «Մենք կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին … Read more

ԱՄՆ հարձակման հետևանքով Վենեսուելայում առնվազն 40 մարդ է զոհվել. NYT

The New York Times-ում հրապարակված տեղեկությունների համաձայն, ԱՄՆ-ի ռազմական հարձակման հետևանքով Վենեսուելայում զոհվել է առնվազն 40 մարդ, այդ թվում՝ քաղաքացիական անձինք և զինվորներ։ Թերթը մեջբերում է անանուն բարձրաստիճան պաշտոնյայի խոսքը․ «Հարձակման արդյունքում զոհվել է առնվազն 40 մարդ, այդ թվում՝ քաղաքացիական անձինք և զինվորներ»։ Ամերիկյան պաշտոնյաները հայտնել են, որ հարձակումը կապված է եղել լայնածավալ օդային արշավի … Read more

Դելսի Ռոդրիգեսը՝ Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար

Վենեսուելայի Գերագույն դատարանի որոշմամբ՝ երկրի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը պետք է կատարի պետության ղեկավարի պարտականությունները նախագահ Նիկոլաս Մադուրոյի բացակայության պայմաններում։ Դատարանի հայտարարության մեջ նշվում է, որ Ռոդրիգեսը «ստանձնել է նախագահի պաշտոնը՝ երկրի կառավարման շարունակականությունն ու համապարփակ պաշտպանությունն ապահովելու համար»։ Երեկ Դելսի Ռոդրիգեսը ուղերձով դիմել էր բնակչությանը՝ հայտարարելով, որ Նիկոլաս Մադուրոն մնում է երկրի միակ օրինական նախագահը։ … Read more

Մադուրոն, ենթադրաբար, Բրուքլինի կալանավայրում է

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, ենթադրաբար, տեղափոխվել է Բրուքլինի քննչական մեկուսարան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Նշվում է, որ նա այնտեղ կպահվի մինչև դատավարությունը։ Հիշեցնենք՝ շաբաթ գիշերը Կարակասում պայթյուններ են տեղի ունեցել։ Ինչպես ավելի ուշ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Միացյալ Նահանգները խոշոր ավիահարվածներ է հասցրել Վենեսուելայի մայրաքաղաքին, իսկ Մադուրոն և նրա կինը գերվել են … Read more

Իրանում բախումների հետևանքով նոր զոհեր են գրանցվել

Իրանում բողոքի ցույցերի ժամանակ տեղի ունեցած բախումների հետևանքով զոհերի թիվն աճել է։ Fars լրատվական գործակալության համաձայն՝ շաբաթ օրը կեսօրին Իրանի Իլամի նահանգում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է 3 մարդ։ «Մեհր» լրատվական գործակալությունը հայտնել է, որ բախումների հետևանքով ևս մի քանի մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ զոհեր են գրանցվել … Read more

Աշխարհի արձագանքը Վենեսուելայի իրադարձություններին – ABCMEDIA

Աշխարհի առաջնորդները տարբեր կերպ են արձագանքել ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալմանը։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը դատապարտել է ԱՄՆ-ի հարվածները Վենեսուելային, բայց միևնույն ժամանակ հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան, այնուամենայնիվ, դեմ չէ Մադուրոյի ռեժիմի ավարտին։ Հարևան լատինաամերիկյան երկրները, ինչպես նաև Վենեսուելայի դաշնակիցներ Ռուսաստանը և Չինաստանը, ևս դատապարտել են ռազմական գործողությունները և պահանջել Մադուրոյի … Read more