Մադուրոն, ենթադրաբար, Բրուքլինի կալանավայրում է

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, ենթադրաբար, տեղափոխվել է Բրուքլինի քննչական մեկուսարան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Նշվում է, որ նա այնտեղ կպահվի մինչև դատավարությունը։

Հիշեցնենք՝ շաբաթ գիշերը Կարակասում պայթյուններ են տեղի ունեցել։ Ինչպես ավելի ուշ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Միացյալ Նահանգները խոշոր ավիահարվածներ է հասցրել Վենեսուելայի մայրաքաղաքին, իսկ Մադուրոն և նրա կինը գերվել են և նավով դուրս են բերվել երկրից։

Leave a Comment