Աֆղանստանում հայտարարել են, որ Վենեսուելայում գործողությունից հետո աշխարհը վերածվել է ջունգլիների

Աֆղանստանի փոխվարչապետի տնտեսական հարցերով գրասենյակի ղեկավար Աբդուլլահ Ազզամը հայտարարել է, որ այսօրվա աշխարհը վերածվել է «ջունգլիների», որտեղ օրենքը, մարդկայնությունը և սահմանները վերածվել են դատարկ և խաբուսիկ կարգախոսների։

Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունները որպես համաշխարհային անկայունության օրինակ բերելով՝ Ազզամը մտահոգություն է հայտնել «միջազգային համակարգում անօրինականության աճի վերաբերյալ»։

«Այսօրվա աշխարհը վերածվել է ջունգլիների, որտեղ օրենքը, մարդկայնությունը և սահմանները վերածվել են դատարկ և խաբուսիկ կարգախոսների», – պաշտոնյայի խոսքերն է մեջբերում TOLOnews Plus Telegram ալիքը։

«Եթե առյուծ չդառնաս, բորենիները քեզ կուտեն», -հավելել է Ազզամը:

Leave a Comment