Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ իր հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կկայանա փետրվարի 3-ին։
«Հանրապետության Նախարարների խորհուրդը քննում է թմրանյութերի ապօրինի շրջանառության հարցը, որը սրել է բանավեճը Միացյալ Նահանգների և Կոլումբիայի, կառավարությունների, նախագահների միջև և, ի վերջո, հանգեցրել է Թրամփի հետ հանդիպման հնարավորությանը, որը տեղի կունենա փետրվարի 3-ին։
Կտեսնենք, թե ինչ արդյունք կտա այս հանդիպումը, քանի որ այն կարևորագույն նշանակություն ունի», – ասել է Պետրոն կառավարության նիստի ժամանակ։ Հանդիպումը հեռարձակվել է Կոլումբիայի կառավարության YouTube ալիքով։
Նախագահի խոսքով՝ իր գլխավոր նպատակը մնում է երկրում սոցիալական և տնտեսական կայունության ապահովումը։
Նա ընդգծել է, որ իշխանությունները ձգտում են պահպանել հասարակական կարգը և կանխել Թրամփի հռետորաբանության բացասական հետևանքները հանրապետության բնակչության համար։