ԱՄՆ-ն դադարեցնում է ներգաղթային վիզաների մշակումը 75 երկրների համար, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների համար

15 Հունվարի, 2026

Պետդեպարտամենտը դադարեցնում է ներգաղթային վիզաների մշակումը 75 երկրների համար՝ փորձելով խստացնել այն դիմորդների պահանջները, որոնք կարող են հանրային բեռ դառնալ։

Fox News-ը,   հղում անելով իր ձեռքի տակ հայտնված Պետդեպարտամենտի հուշագիրը, նշում է, որ հյուպատոսական ծառայությունների պաշտոնյաներին հրահանգված է մերժել վիզաների տրամադրումը գործող օրենսդրության համաձայն, մինչ նախարարությունը կվերանայի ստուգման ընթացակարգերը։

Սահմանափակումները կգործեն հունվարի 21-ից, դադարը կշարունակվի անորոշ ժամանակով, մինչև համապատասխան գերատեսչութունը վերանայի ներգաղթային վիզաների մշակման գործընթացը:

Այդ երկրների թվում են Հայաստանը, Ադրբեջանը, Սոմալին, Ռուսաստանը, Բելառուսը, Աֆղանստանը, Բրազիլիան, Իրանը, Իրաքը, Եգիպտոսը, Նիգերիան, Եմենը, Սիրիան, Տանզանիան, Նեպալը,  Ղրղզստանը, Լիբանանը, Հորդանանը, Պակիստանը, Կոնգոյի Հանրապետությունը, Սենեգալը, Թայլանդը, Ուրուգվայը, Ուզբեկստանը և  այլն։

 

Leave a Comment