Իրանը պատրաստ է երաշխավորել իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը՝ պատժամիջոցների վերացման դիմաց

Իրանը պատրաստ է որպես զիջում երաշխավորել, որ իր միջուկային ծրագիրը միշտ խաղաղ կմնա՝ պատժամիջոցների մեղմացման դիմաց, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Fox News-ին տված հարցազրույցում Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարին հարցրել են, թե ինչ զիջումների է պատրաստ Իրանը բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու համար, այն դեպքում, երբ Իսրայելն ու Միացյալ Նահանգները սպառնում են ռազմական գործողություններով։

«Մենք կարող ենք երաշխավորել մեր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը։ Դրա դիմաց մենք ակնկալում ենք պատժամիջոցների վերացում», – պատասխանել է Արաղչին։

Leave a Comment