Չինաստանում ծնունդների թիվը հասել է պատմական նոր ցածր մակարդակի

Չինաստանի բնակչությունը 2025 թվականին նվազել է 3.39 միլիոն մարդով՝ հասնելով 1.404 միլիարդի, ըստ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցի։ Բնակչությունը նվազում է չորրորդ տարին անընդմեջ։ Անցյալ տարի երկրում ծնվել է 7.92 միլիոն երեխա՝ նախորդ տարվա 9.54 միլիոնի համեմատ: Սա ամենացածր մակարդակն է 1949 թվականից ի վեր, երբ սկսվել է ծնունդների գրանցումը: Չինաստանում մահացությունների թիվը 2025 թվականին աճել … Read more

Մոզամբիկի առաջնորդը չեղարկել է Դավոս այցը՝ ջրհեղեղների հետևանքով 100-ից ավելի մարդկանց մահվան պատճառով

Մոզամբիկի նախագահ Դանիել Չապոն չեղյալ է հայտարարել Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելու այցը։ Պատճառը հարավաֆրիկյան երկրում տեղի ունեցած ջրհեղեղներն են, որոնք տասնյակ մարդկանց կյանք են խլել, իսկ տասնյակ հազարավոր տներ վնասվել կամ ավերվել են․ գրել է Bloomberg-ը։ Ըստ Աղետների ռիսկի կառավարման և նվազեցման ազգային ինստիտուտի՝ մոտ կես միլիոն մոզամբիկցիներ տուժել են անցյալ ամիս սկսված հորդառատ … Read more

ԱՄՆ-ն կարծում է՝ իր իշխանությունն ավելի կարևոր է, քան միջազգային իրավունքը․ ՄԱԿ գլխավոր քարտուղար

ԱՄՆ-ն գործում է անպատժելիորեն, և կարծում է, որ իր իշխանությունն ավելի կարևոր է, քան միջազգային իրավունքը։ Այս մասին BBC-ին ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ BBC Radio 4-ի «Today» հաղորդաշարի եթերում Գուտերեշը նշել է, որ Վաշինգտոնի «հստակ համոզմունքն» այն է, որ բազմակողմ լուծումներն անտեղի են։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի համար «կարևորը Միացյալ Նահանգների ուժի և … Read more

ԱՄՆ դեսպանը հաստատել է Հնդկաստանին ուղղված հրավերը՝ միանալու Գազայի խաղաղության խորհրդին

Հնդկաստանում ԱՄՆ դեսպան Սերջիո Գորը հաստատել է Նյու Դելիին ուղղված հրավերը՝ մասնակցելու Գազայի հարցով «Խաղաղության խորհրդին»։ «Պատիվ ունեմ Միացյալ Նահանգների նախագահի հրավերը հղել վարչապետ Նարենդրա Մոդիին՝ մասնակցելու Խաղաղության խորհրդին, որի նպատակն է ապահովել Գազայի հատվածում երկարատև խաղաղություն: Այս խորհուրդը կնպաստի արդյունավետ կառավարմանը՝ կայունության և բարգավաճման հասնելու համար», – գրել է Գորը սոցիալական ցանցերում՝ կցելով Հնդկաստանի … Read more

Սիրիական կառավարությունը հրադադարի համաձայնագիր է կնքել քրդական ուժերի հետ  

19 Հունվարի, 2026 Շուրջ երկու շաբաթ տևած մարտերից հետո՝ Սիրիական կառավարությունը հրադադարի համաձայնագիր է կնքել քրդական ուժերի հետ: Հրադադարն ավարտում է մոտ երկու շաբաթ տևած մարտերը և հանդիսանում է 14 կետանոց ավելի լայն համաձայնագրի մաս, որը նախատեսում է սիրիական դեմոկրատական ուժերի ինտեգրումը Սիրիայի բանակում և պետական ինստիտուտներում, հաղորդում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը: Դամասկոսում ելույթ ունենալով՝ … Read more

Աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունը հասել է ռեկորդային չափի

Աշխարհի միլիարդատերերի կարողությունը 2025 թվականին աճել է հնգամյա միջին ցուցանիշից երեք անգամ ավելի արագ՝ նախորդ տարվա համեմատ 2,5 տրիլիոն դոլարով կամ 16%-ով՝ հասնելով ռեկորդային 18,3 տրիլիոն դոլարի, ըստ Oxfam միջազգային կազմակերպության։ «Oxfam-ի նոր տվյալները ցույց են տալիս, որ միլիարդատերերի կարողությունը 2025 թվականին աճել է երեք անգամ ավելի արագ, քան նախորդ հինգ տարիների միջին ցուցանիշը։ 2025 … Read more

Գրենլանդիայի շուրջ տարաձայնությունների ֆոնին ոսկու և արծաթի գները նոր ռեկորդ են սահմանել

Ոսկու և արծաթի գները նոր ռեկորդ են սահմանել․ գրում է Reuters գործակալությունը։ Ոսկու շուկայական գինն աճել է 1.6%-ով՝ հասնելով մեկ ունցիայի համար 4,666.11 դոլարի, իսկ արծաթի գինն աճել է 3.6%-ով՝ հասնելով մեկ ունցիայի համար 93.15 դոլարի։ Նշվում է, որ թանկարժեք մետաղներն է՛լ ավելի են սկսել հետաքրքրել ներդրողներին այն բանից հետո, երբ Գրենլանդիայի շուրջ տարաձայնությունների պատճառով … Read more

ՌԴ մարզերի երկնքում ուկրաինական 92 անօդաչու են ոչնչացվել. ՌԴ ՊՆ

«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ համակարգերը ինքնաթիռատիպ ուկրաինական 92 անօդաչու են որսացել և ոչնչացրել. 31 ԱԹՍ` Բելգորոդի մարզի վրա, 29-ը` Սարատովի մարզի, 25-ը` Վորոնեժի, 3-ական` Բրյանսկի և Տամբովի, 1-ը` Կուրսկի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Սոցիալի՞ստ, թե՞ ծայրահեղ աջակողմյան առաջնորդ․ 50 տարի անց Պորտուգալիայում կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլ

Սոցիալիստ Անտոնիո Խոսե Սեգուրոն հաղթել է Պորտուգալիայում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում․ գրում է Reuters գործակալությունը։ Ընտրողների ձայների քանակով Սեգուրոյին հաջորդել է ծայրահեղ աջակողմյան կուսակցության առաջնորդ Անդրե Վենտուրան։ Ընտրությունների երկրորդ փուլը կկայանա փետրվարի 8-ին։ Նշվում է, որ Պորտուգալիայի ֆաշիստական ​​​​դիկտատուրան տապալելուց ի վեր անցած 5 տասնամյակների ընթացքում միայն մեկ անգամ՝ 1986 թվականին է անցկացվել նախագահական … Read more

TRIPP-ն ակնհայտորեն միջոց էր ԱՄՆ-ին «հաղթանակ» բերելու խաղաղության հաստատման գործում. RFI

Միացյալ Նահանգներն ակտիվորեն ներգրավվել է Կովկասի խաղաղության գործընթացում՝ անտեսելով Ֆրանսիայի նախկին դերը՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հիմնական միջնորդի՝ մեկնարկելով «Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP) ծրագիրը. գրում է RFI-ը: Այն կշրջանցի Ռուսաստանն ու Իրանը, և արտացոլում է Դոնալդ Թրամփի ավելի լայն ուշադրությունը ռազմավարական ռեսուրսներին հասանելիություն ապահովելու գործում։ «Ամերիկյան ընկերությունը կիրականացնի շինարարությունը, մինչդեռ … Read more