Բայրամովն ու Ռուբիոն քննարկել են TRIPP-ին և հայ-ադրբեջանական հարաբերություններին առնչվող հարցեր

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսով խոսել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ. հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները, իրադրությունը տարածաշրջանում և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Նշվել է նաև TRIPP-ի նախագծի իրագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքների կարևորությունը։

Թրամփը կոչ է արել Եվրոպային կենտրոնանալ Ուկրաինայի, ոչ թե Գրենլանդիայի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եվրոպան պետք է կենտրոնանա Ուկրաինայի հակամարտության վրա, այլ ոչ թե Գրենլանդիայի։ «Եվրոպան պետք է կենտրոնանա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի վրա, քանի որ, անկեղծ ասած, դուք տեսնում եք, թե որտեղ է դա նրանց հասցրել», – ասել է Թրամփը NBC-ին տված հարցազրույցում։ «Սա այն է, ինչի վրա պետք է … Read more

Գազայում թուրք և կատարցի զինվորականներ չեն լինելու․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Քնեսեթում իր ելույթի ընթացքում հայտարարեց, որ Գազայում թուրք և կատարցի զինվորականներ Գազայի հատվածում չեն տեղակայվի․ հաղորդում է Haaretz-ը։ «Մենք որոշակի բանավեճ ունենք ԱՄՆ-ից մեր գործընկերների հետ Գազայում տեղի ունեցող զարգացումներին ուղեկցող խորհրդատվական խորհրդի կազմի վերաբերյալ», – նշեց նա։  

Վարչապետին կհանձնվի «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակը՝ ի նշանավորումն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման

Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակն այսօր հայտարարեց 2026 թվականի մրցանակակիրներին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Մրցանակի հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագիրը արժանանում է բարձր գնահատանքի՝ որպես երկու պետությունների կողմից իրականացվող խաղաղության, երկխոսության, հարաբերությունների կարգավորման և հակամարտության լուծման գործընթաց։ Այն ընդգծում է, որ հաշտեցումը մեկանգամյա գործողություն չէ, … Read more

Դավոսում չեղարկել է Իրանի արտաքին գործերի նախարարի ելույթը

19 Հունվարի, 2026 Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ղեկավարությունը չեղարկել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի ելույթը: Պաշտոնական ծրագրի համաձայն՝ նրա ելույթը նախատեսված է եղել հունվարի 20-ի կեսօրից հետո: Կիրակի օրը նրա անունը դեռևս առկա է եղել բանախոսների ցանկում, սակայն երկուշաբթի առավոտյան այն անհետացել է ֆորումի կայքից, հայտնում է TASS-ի թղթակիցը: Կազմակերպիչները շվեյցարական 20 Minuten … Read more

ԱՄՆ դոլարի մասնաբաժինը համաշխարհային պահուստներում հասել է վերջին 20 տարվա ամենացածր մակարդակին

ԱՄՆ դոլարի մասնաբաժինը համաշխարհային պահուստներում նվազել է՝ հասնելով վերջին 20 տարվա ամենացածր մակարդակին, և այժմ կազմում է մոտ 40%։ Այս մասին հայտնում է The Kobeissi Letter վերլուծական ռեսուրսը։ «ԱՄՆ դոլարն այժմ կազմում է համաշխարհային արտարժույթի պահուստների մոտ 40%-ը՝ ամենացածր մակարդակն առնվազն 20 տարվա ընթացքում։ Վերջին 10 տարվա ընթացքում այս մասնաբաժինը նվազել է 18 տոկոսային կետով։ … Read more

Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչը Դավոսում կհանդիպի Ուիթքոֆֆի հետ

19 Հունվարի, 2026 Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումում կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆի և ԱՄՆ նախագահի փեսա՝ Ջարեդ Քուշների հետ, հաղորդում է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը։ Նա նշում է, որ հանդիպումը տեղի կունենա վաղը՝ հունվարի 20-ին. բանակցողները կքննարկեն Ուկրաինայի հարցով ԱՄՆ խաղաղության ծրագիրը։ Դմիտրիևի՝ Դավոս մեկնելու և … Read more

Պեսկովը նշել է, որ Պուտինի և Ռոդրիգեսի միջև զրույցը կարող է օպերատիվ կազմակերպվել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսի միջև զրույցը կարող է օպերատիվ կազմակերպվել անհրաժեշտության դեպքում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Պուտինը առաջիկա օրերի համար որևէ ծրագիր չունի, բայց անհրաժեշտության դեպքում դա կարող է կազմակերպվել», – լրագրողներին ասել է Պեսկովը ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի նախագահը պլանավորում է … Read more

Ճապոնիայի վարչապետը որոշել է լուծարել խորհրդարանի ստորին պալատը

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին հայտարարել է, որ հունվարի 23-ին որոշել է լուծարել խորհրդարանի ստորին պալատը․ գրում է Japan Today-ը։ «Որպես վարչապետ՝ որոշել եմ հունվարի 23-ին լուծարել Ներկայացուցիչների պալատը», – հայտարարել է նա։ Այս որոշման պատճառները քննարկելով՝ Տակաիչին նշել է, որ Կառավարության ղեկավարի պաշտոնում իր պաշտոնավարման որոշումը «կախված է ժողովրդից»։ «Ես կցանկանայի, որ ժողովուրդն ինքը որոշի՝ … Read more

«Սպունգ քաղաքներ»․ Չինաստանում մշակել են անձրևաջրերը վերաօգտագործելու տեխնիկա

Չինաստանում վերականգնել են անձրևաջրերը հավաքելու հին սովորույթը՝ շենքերն էկոլոգիապես ավելի մաքուր դարձնելու համար․ գրում է The Guardian-ը։ Չինաստանի հյուսիսը բավականին չոր է, մինչդեռ հարավում ավելի շատ անձրև է գալիս։ Ջրի անհավասար պաշարների խնդիրը լուծելու համար շատ քաղաքներ կիրառում են անձրևաջուրը հավաքելու և վերաօգտագործելու տեխնիկան։ Շենքերում ներդրվում են հատուկ համակարգեր, որոնք հավաքում են անձրևաջուրը խողովակների և … Read more