Իսպանիայում ազգային սուգ է հայտարարվել գնացքի վթարի կապակցությամբ

Իսպանիայի կառավարությունը եռօրյա պաշտոնական սուգ կհայտարարի Անդալուսիայի Կորդոբա նահանգում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որտեղ երկու արագընթաց գնացքների ռելսերից դուրս գալու հետևանքով 39 մարդ զոհվեց, երկուշաբթի օրը հաղորդել է Sexta հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։ «Իշխանությունները եռօրյա սուգ կհայտարարեն տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ», – հաղորդում է հեռուստաալիքը։ Վթարը տեղի է ունեցել կիրակի օրը՝ մոտավորապես ժամը 19:45-ին, երբ … Read more

Պուտինը ևս հրավեր է ստացել Թրամփից՝ Գազայի Խաղաղության խորհրդի կազմում ընդգրկվելու համար

19 Հունվարի, 2026 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս հրավեր է ստացել Թրամփից՝ Գազայի Խաղաղության խորհրդի կազմում ընդգրկվելու համար,- այս մասին լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Հիշեցնենք, Թրամփն ավելի վաղ հայտնել է Գազայի Խաղաղության խորհրդի կազմավորման մասին և խոստացել շուտով ներկայացնել դրա մասնակիցներին: Խորհրդի կազմում ընդգրկվել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո, Թրամփի հատուկ ուղարկած … Read more

Չինաստանում ծնունդների թիվը հասել է պատմական նոր ցածր մակարդակի

Չինաստանի բնակչությունը 2025 թվականին նվազել է 3.39 միլիոն մարդով՝ հասնելով 1.404 միլիարդի, ըստ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցի։ Բնակչությունը նվազում է չորրորդ տարին անընդմեջ։ Անցյալ տարի երկրում ծնվել է 7.92 միլիոն երեխա՝ նախորդ տարվա 9.54 միլիոնի համեմատ: Սա ամենացածր մակարդակն է 1949 թվականից ի վեր, երբ սկսվել է ծնունդների գրանցումը: Չինաստանում մահացությունների թիվը 2025 թվականին աճել … Read more

Մոզամբիկի առաջնորդը չեղարկել է Դավոս այցը՝ ջրհեղեղների հետևանքով 100-ից ավելի մարդկանց մահվան պատճառով

Մոզամբիկի նախագահ Դանիել Չապոն չեղյալ է հայտարարել Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելու այցը։ Պատճառը հարավաֆրիկյան երկրում տեղի ունեցած ջրհեղեղներն են, որոնք տասնյակ մարդկանց կյանք են խլել, իսկ տասնյակ հազարավոր տներ վնասվել կամ ավերվել են․ գրել է Bloomberg-ը։ Ըստ Աղետների ռիսկի կառավարման և նվազեցման ազգային ինստիտուտի՝ մոտ կես միլիոն մոզամբիկցիներ տուժել են անցյալ ամիս սկսված հորդառատ … Read more

ԱՄՆ-ն կարծում է՝ իր իշխանությունն ավելի կարևոր է, քան միջազգային իրավունքը․ ՄԱԿ գլխավոր քարտուղար

ԱՄՆ-ն գործում է անպատժելիորեն, և կարծում է, որ իր իշխանությունն ավելի կարևոր է, քան միջազգային իրավունքը։ Այս մասին BBC-ին ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ BBC Radio 4-ի «Today» հաղորդաշարի եթերում Գուտերեշը նշել է, որ Վաշինգտոնի «հստակ համոզմունքն» այն է, որ բազմակողմ լուծումներն անտեղի են։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի համար «կարևորը Միացյալ Նահանգների ուժի և … Read more

ԱՄՆ դեսպանը հաստատել է Հնդկաստանին ուղղված հրավերը՝ միանալու Գազայի խաղաղության խորհրդին

Հնդկաստանում ԱՄՆ դեսպան Սերջիո Գորը հաստատել է Նյու Դելիին ուղղված հրավերը՝ մասնակցելու Գազայի հարցով «Խաղաղության խորհրդին»։ «Պատիվ ունեմ Միացյալ Նահանգների նախագահի հրավերը հղել վարչապետ Նարենդրա Մոդիին՝ մասնակցելու Խաղաղության խորհրդին, որի նպատակն է ապահովել Գազայի հատվածում երկարատև խաղաղություն: Այս խորհուրդը կնպաստի արդյունավետ կառավարմանը՝ կայունության և բարգավաճման հասնելու համար», – գրել է Գորը սոցիալական ցանցերում՝ կցելով Հնդկաստանի … Read more

Սիրիական կառավարությունը հրադադարի համաձայնագիր է կնքել քրդական ուժերի հետ  

19 Հունվարի, 2026 Շուրջ երկու շաբաթ տևած մարտերից հետո՝ Սիրիական կառավարությունը հրադադարի համաձայնագիր է կնքել քրդական ուժերի հետ: Հրադադարն ավարտում է մոտ երկու շաբաթ տևած մարտերը և հանդիսանում է 14 կետանոց ավելի լայն համաձայնագրի մաս, որը նախատեսում է սիրիական դեմոկրատական ուժերի ինտեգրումը Սիրիայի բանակում և պետական ինստիտուտներում, հաղորդում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը: Դամասկոսում ելույթ ունենալով՝ … Read more

Աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունը հասել է ռեկորդային չափի

Աշխարհի միլիարդատերերի կարողությունը 2025 թվականին աճել է հնգամյա միջին ցուցանիշից երեք անգամ ավելի արագ՝ նախորդ տարվա համեմատ 2,5 տրիլիոն դոլարով կամ 16%-ով՝ հասնելով ռեկորդային 18,3 տրիլիոն դոլարի, ըստ Oxfam միջազգային կազմակերպության։ «Oxfam-ի նոր տվյալները ցույց են տալիս, որ միլիարդատերերի կարողությունը 2025 թվականին աճել է երեք անգամ ավելի արագ, քան նախորդ հինգ տարիների միջին ցուցանիշը։ 2025 … Read more

Գրենլանդիայի շուրջ տարաձայնությունների ֆոնին ոսկու և արծաթի գները նոր ռեկորդ են սահմանել

Ոսկու և արծաթի գները նոր ռեկորդ են սահմանել․ գրում է Reuters գործակալությունը։ Ոսկու շուկայական գինն աճել է 1.6%-ով՝ հասնելով մեկ ունցիայի համար 4,666.11 դոլարի, իսկ արծաթի գինն աճել է 3.6%-ով՝ հասնելով մեկ ունցիայի համար 93.15 դոլարի։ Նշվում է, որ թանկարժեք մետաղներն է՛լ ավելի են սկսել հետաքրքրել ներդրողներին այն բանից հետո, երբ Գրենլանդիայի շուրջ տարաձայնությունների պատճառով … Read more

ՌԴ մարզերի երկնքում ուկրաինական 92 անօդաչու են ոչնչացվել. ՌԴ ՊՆ

«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ համակարգերը ինքնաթիռատիպ ուկրաինական 92 անօդաչու են որսացել և ոչնչացրել. 31 ԱԹՍ` Բելգորոդի մարզի վրա, 29-ը` Սարատովի մարզի, 25-ը` Վորոնեժի, 3-ական` Բրյանսկի և Տամբովի, 1-ը` Կուրսկի»,- ասվում է հաղորդագրության մեջ։