ԱՄՆ դեսպանը հաստատել է Հնդկաստանին ուղղված հրավերը՝ միանալու Գազայի խաղաղության խորհրդին

Հնդկաստանում ԱՄՆ դեսպան Սերջիո Գորը հաստատել է Նյու Դելիին ուղղված հրավերը՝ մասնակցելու Գազայի հարցով «Խաղաղության խորհրդին»։

«Պատիվ ունեմ Միացյալ Նահանգների նախագահի հրավերը հղել վարչապետ Նարենդրա Մոդիին՝ մասնակցելու Խաղաղության խորհրդին, որի նպատակն է ապահովել Գազայի հատվածում երկարատև խաղաղություն: Այս խորհուրդը կնպաստի արդյունավետ կառավարմանը՝ կայունության և բարգավաճման հասնելու համար», – գրել է Գորը սոցիալական ցանցերում՝ կցելով Հնդկաստանի վարչապետին ուղղված նամակը:

Թրամփը նախկինում հայտարարել էր Գազայի հարցով «Խաղաղության խորհուրդ» ստեղծելու մասին և խոստացել էր շուտով հրապարակել դրա անդամների անունները: Խորհրդի կազմում են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը, ամերիկացի առաջնորդի փեսան՝ ներդրող Ջարեդ Քուշները, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեյրը, Համաշխարհային բանկի նախագահ Աջայ Բանգան և ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Ռոբերտ Գաբրիելը, հայտնել է Սպիտակ տունը:

Leave a Comment