Մարտա Կոսը և Իլհամ Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսի ֆորումի շրջանակներում ԵՄ ընդլայնման հանձնակատար Մարտա Կոսի հետ քննարկել է Բաքվի և Բրյուսելի միջև էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում համագործակցությունը։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկայի, տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների, մարդասիրական ականազերծման և այլ ոլորտներում համագործակցության հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Եվրոպայի էներգետիկ անվտանգության մեջ Ադրբեջանի ներդրմանը», – ասվում է Ադրբեջանի նախագահի կայքում տեղադրված … Read more

Ժամանակն է վերջ դնել․ Ուիթքոֆը՝ ուկրաինական հակամարտության մասին

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է՝ կարծում է, որ հնարավոր է վերջ դնել ուկրաինական  հակամարտությանը։ «Ժամանակն է վերջ դնել (հակամարտությանը – խմբ.), և կարծում եմ, որ մենք կարող ենք հասնել դրան», – ասել է նա Դավոսում կայացած միջոցառման ժամանակ։

Ուկրաինական կարգավորման հարցը հանգեցրել է մեկ լուծելի հարցի. Ուիթքոֆ

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ հավատում է Ուկրաինայում հակամարտության լուծմանը: «Ժամանակն է վերջ դնել հակամարտությանը, և ես կարծում եմ, որ մենք կարող ենք դա անել», – Դավոսում կայացած միջոցառման ժամանակ նշել է նա։ Ուիթքոֆի խոսքով՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորումը ներկայումս հանգեցրել է մեկ առանցքային, բայց լուծելի հարցի: «Մենք արդեն քննարկել ենք դրա … Read more

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը գտնվում է ավարտական փուլում. Ուիթքոֆֆ

22 Հունվարի, 2026 Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը գտնվում է ավարտական փուլում:  «Կարծում եմ՝ մեկ հարց է մնացել չպարզված: Դա լուծելի հարց է»: Նա  նշելել է,  որ Միացյալ Նահանգները պատրաստակամ են հաջողությամբ ավարտին հասցնելու այդ գործընթացը։ Այսօր  երեկոյան Թրամփի հատուկ բանագնացը  պետք է ժամանի Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համար։ Ուիթքոֆֆը հայտնել է, որ Մոսկվա  այցից հետո … Read more

Պուտինն այսօր հանդիպում է նախատեսում Ուիթքոֆի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆի հետ հինգշաբթի՝ հունվարի 22-ին։ Ուիթքոֆը յոթերորդ անգամ կայցելի Ռուսաստան։ Ավելի վաղ՝ չորեքշաբթի օրը, Ուիթքոֆը հայտարարել էր, որ ինքը և ամերիկացի առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները, հինգշաբթի օրը կմեկնեն Մոսկվա, որտեղ նրանք պլանավորում են հանդիպել Պուտինի հետ։ Ավելի ուշ Ռուսաստանի նախագահի մամուլի … Read more

Թուրքիայում հայտնաբերվել է 2025 թվականի օգոստոսին լողալու ժամանակ անհետ կորած ռուս տղամարդու մարմինը

 Աշխարհ 22 Հունվար, 2026 23:32 Բեշիկթաշի մոտակայքում՝ ծովում հայտնաբերված տղամարդու մարմինը պատկանում է Ռուսաստանի քաղաքացի Նիկոլայ Անդրեևիչ Սվեչնիկովին, ով անհետացել էր 2025 թվականի օգոստոսի 24-ին՝ Ստամբուլի նեղուցով միջմայրցամաքային լողի ժամանակ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։ Ինքնությունը պարզելու համար օգտագործվել են Սվեչնիկովի ծնողներից վերցված ԴՆԹ-ի … Read more

Ռյուտեն բացահայտել է, թե ինչ է քննարկվել Թրամփի հետ հանդիպման ժամանակ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն պնդում է, որ Գրենլանդիայի տարածքային ինքնիշխանության հարցը չի քննարկվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր բանակցությունների ժամանակ։ «Այս հարցը այսօրվա իմ զրույցների ժամանակ, որոնք տեղի ունեցան հաճելի մթնոլորտում, չքննարկվեց։ Նախագահը (Թրամփը – խմբ.) շատ կենտրոնացած է այն բանի վրա, թե ինչ պետք է անենք այս հսկայական տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու համար», … Read more

Ռոդրիգեսը խոսել է Միացյալ Նահանգների հետ երկխոսության մասին

Վենեսուելայի իշխանությունները շարունակում են երկխոսությունը Միացյալ Նահանգների հետ դիվանագիտական ​​​​ուղիներով՝ չխուսափելով նույնիսկ ամենազգայուն տարաձայնությունները քննարկելուց, հայտարարել է երկրի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը։ «Մենք գտնվում ենք Միացյալ Նահանգների հետ երկխոսության, համագործակցության գործընթացում՝ քննարկելով անհամաձայնություններն ու դժվարությունները, թե՛ ամենազգայունները, թե՛ ոչ այնքան զգայունները, քննարկում ենք առանց որևէ վախի», – ասել է Ռոդրիգեսը՝ ելույթ ունենալով Կառավարության Դաշնային խորհրդի … Read more

Ումերովը խոսել է Դավոսում Ուիթքոֆի և Քուշների հետ իր հանդիպման մասին

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ Դավոսում հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի և ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ անվտանգության երաշխիքները քննարկելու համար։ «Մենք աշխատում ենք Դավոսում։ Նաև առանձին հանդիպում ունեցանք մեր ամերիկացի գործընկերների՝ Ջարեդ Քուշների և Սթիվ Ուիթքոֆի հետ։ Հիմնական թեմաներն էին տնտեսական զարգացումը, պատերազմից … Read more

Պուտինը և Աբբասը կքննարկեն Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը բանակցություններ կանցկացնի Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ։ Առաջնորդները կքննարկեն Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը՝ կենտրոնանալով Գազայի հատվածի վրա, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Բանակցությունների օրակարգում են նաև երկկողմ հարաբերությունների զարգացումը առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում։