Ռյուտեն բացահայտել է, թե ինչ է քննարկվել Թրամփի հետ հանդիպման ժամանակ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն պնդում է, որ Գրենլանդիայի տարածքային ինքնիշխանության հարցը չի քննարկվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր բանակցությունների ժամանակ։

«Այս հարցը այսօրվա իմ զրույցների ժամանակ, որոնք տեղի ունեցան հաճելի մթնոլորտում, չքննարկվեց։ Նախագահը (Թրամփը – խմբ.) շատ կենտրոնացած է այն բանի վրա, թե ինչ պետք է անենք այս հսկայական տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու համար», – Fox News-ին ասել է Ռյուտեն ՝ մեկնաբանելով Դավոսի ֆորումի շրջանակներում Թրամփի հետ իր զրույցը։

Գրենլանդիան Դանիայի Թագավորության մաս է կազմում: Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կղզին պետք է դառնա Միացյալ Նահանգների մաս:

Leave a Comment