Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆի հետ հինգշաբթի՝ հունվարի 22-ին։ Ուիթքոֆը յոթերորդ անգամ կայցելի Ռուսաստան։
Ավելի վաղ՝ չորեքշաբթի օրը, Ուիթքոֆը հայտարարել էր, որ ինքը և ամերիկացի առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները, հինգշաբթի օրը կմեկնեն Մոսկվա, որտեղ նրանք պլանավորում են հանդիպել Պուտինի հետ։ Ավելի ուշ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ հանդիպումը նախագահի օրակարգում է։