Ումերովը խոսել է Դավոսում Ուիթքոֆի և Քուշների հետ իր հանդիպման մասին

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ Դավոսում հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի և ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ անվտանգության երաշխիքները քննարկելու համար։

«Մենք աշխատում ենք Դավոսում։ Նաև առանձին հանդիպում ունեցանք մեր ամերիկացի գործընկերների՝ Ջարեդ Քուշների և Սթիվ Ուիթքոֆի հետ։ Հիմնական թեմաներն էին տնտեսական զարգացումը, պատերազմից հետո վերակառուցումը և անվտանգության երաշխիքները», – գրել է Ումերովը իր Telegram ալիքում։

Համաշխարհային տնտեսական ֆորումը տեղի է ունենում Շվեյցարիայի Դավոս քաղաքում՝ հունվարի 19-23-ը։

Leave a Comment