Թրամփյան գործելակերպը լրջորեն հարվածել է երկու հումանիտար գիտաճյուղերի հեղինակությանը․ Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմության մեջ կմնա, ոչ միայն չորս տարվա ընդմիջումից հետո երկրորդ անգամ Սպիտակ Տանը տիրացած Հանրապետական կուսակցության առաջնորդ, այլ նաև չկրկնվող քաղաքական վարքագծով և յուրահատուկ գործելակերպով: Այսօրվա վենեսուելական իրադարձությունները, մինչ այդ Ալյասկայում շրջադարձային գագաթնաժողովը Պուտինի հետ, նաև մյուս բոլոր արտաքին և ներքին քաղաքական քայլերը ապացուցում են, որ … Read more

Պուտինի հետ շփման ընթացքից գոհ չեմ․ ԱՄՆ նախագահ

ԱՄՆ նախագահն այսօր՝ հունվարի 3-ին, Մար-ա-Լագո նստավայրում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց կա: «Չնայած դրան,- ընդգծել է ԱՄՆ նախագահը,-Ուկրաինայի հարցով Պուտինի հետ շփումների ընթացքից գոհ չեմ»։

Եթե անհրաժեշտ լինի, Վենեսուելայում կտեղակայենք մեր զորքերը․ Թրամփի ասուլիսը՝ կետերով

Միացյալ նահանգների՝ Վենեսուելայում իրականացրած ռազմական օպերացիայից և նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը ձերբակալելուց հետո  Դոնալդ Թրամփը հանդես է եկել մամուլի ասուլիսով, ինչի առանցքային դրույթները ներկայացնում ենք ստորև։ ԱՄՆ իշխանությունը Մադուրոյին, ի վերջո, կհասցնի Նյու Յորք, Վենեսուելայում իրականացված օպերացիայից հետո ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում բարդություններ չեն կանխատեսվում։ Պուտինի հետ Վենեսուելայի հարցը չի քննարկվել, ԱՄՆ-ն Վենեսուելայից փոխհատուցում կստանա՝ … Read more

Ռուբիոն երկար խոսակցություն է վարել Վենեսուելայի փոխնախագահի հետ, և նա համաձայնել է համագործակցել. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիսում տեղեկացրել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր խոսել է Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսի հետ։ Նա նշել է, որ Ռոդրիգեսը համաձայնել է համագործակցել ԱՄՆ-ի հետ։ ԱՄՆ նախագահն ասել է, որ Ռոդրիգեսն արդեն երդում է տվել որպես նախագահ։ «Նա, ես կարծում եմ, նախագահն է։ Նա երկար զրույց է ունեցել Մարկոյի հետ … Read more

Թրամփ. Վենեսուելան գնել է հարձակողական զենք, որը սպառնում էր ԱՄՆ-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելան իր տարածքում տեղակայել է օտարերկրյա զորքեր և արտասահմանում ձեռք է բերել հարձակողական զենքի համակարգեր, որոնք սպառնում են ամերիկյան շահերին տարածաշրջանում։ «Ամերիկան ​​երբեք թույլ չի տա օտարերկրյա պետություններին թալանել մեր ժողովրդին կամ վտարել մեզ մեր սեփական կիսագնդից», – ասել է նա Ֆլորիդա նահանգի Ուեսթ Պալմ Բիչի մոտ գտնվող … Read more

Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են, որ Միացյալ Նահանգները սպառնալիք են ներկայացնում խաղաղության համար

Վենեսուելայի Բոլիվարյան կառավարությունը, ԱՄՆ-ի կողմից երկրի դեմ իրականացվող օդային հարվածների ֆոնին, Վաշինգտոնը հայտարարել է ամբողջ աշխարհի համար սպառնալիք։ Այս մասին հայտարարել է Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Իվան Գիլ Պինտոն Telegram-ի իր ալիքում։ «Այսօր աշխարհը կանգնած է լուրջ մարտահրավերի՝ Միացյալ Նահանգների կողմից մոլորակի ժողովուրդների համար ներկայացվող սպառնալիքի առջև: Մենք պետք է միասին և վճռականորեն գործենք՝ բոլոր … Read more

ՌԴ ԱԳՆ ղեկավարը զանգահարել է Վենեսուելայի փոխնախագահին

Այսօր՝ հունվարի 3-ին, տեղի է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության գործադիր փոխնախագահ Դելսի Ռոդրիգես Գոմեսի հետ, տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն՝ Լավրովը համերաշխություն է հայտնել Վենեսուելայի ժողովրդին «զինված ագրեսիայի» համատեքստում։ «Ռուսաստանը կշարունակի աջակցել Բոլիվարյան կառավարության ուղեգծին՝ ուղղված ազգային շահերի և երկրի ինքնիշխանության պաշտպանությանը։ Կողմերն աջակցել են … Read more

Թրամփ. Միացյալ Նահանգները ստանձնում է Վենեսուելայի կառավարումը անցումային ժամանակահատվածում

Վաշինգտոնի վարչակազմը ստանձնում է Վենեսուելայի վերահսկողությունն անցումային ժամանակահատվածում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս մասին հայտարարել է Ֆլորիդա նահանգի Ուեսթ Փալմ Բիչի մոտ գտնվող իր Մար-ա-Լագո կալվածքում տեղի ունեցած մամուլի ասուլիսում։ «Մենք կկառավարենք երկիրը մինչև կարողանանք իրականացնել համապատասխան, անվտանգ և ողջամիտ անցումային շրջան», – ասել է նա։ Թրամփը պնդել է, որ ԱՄՆ-ն ձգտում է կանխել այնպիսի … Read more

Թրամփը հրապարակել է Մադուրոյի լուսանկարը USS Iwo Jima նավի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական հարթակում հրապարակել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի լուսանկարը՝ USS Iwo Jima նավի վրա գտնվող ամերիկացի զինվորականների հետ։ «Նիկոլաս Մադուրոն USS Iwo Jima նավի վրա», – գրել է ԱՄՆ նախագահը։ Լուսանկարում Մադուրոն մոխրագույն մարզահագուստով և ականջակալներով է։ Նա ձեռքին պլաստիկե շիշ է պահում։ Նրա աչքերը ծածկված են սև … Read more

Դա աներևակայելի իրադարձություն էր. Ես դիտում էի այն, ինչպես հեռուստաշոու. Թրամփը՝ Վենեուելայի իրադարձությունների մասին

Դա աներևակայելի իրադարձություն էր։ Ես դիտում էի այն, ինչպես հեռուստաշոու, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով  Վենեսուելայում ռազմական գործողությունների մասին։ Նա նշել է, որ մեկ շաբաթ առաջ խոսել է Մադուրոյի հետ և կոչ արել նրան կամավոր հանձնվել։ ԱՄՆ նախագահը հայտնել է նաև, Մադուրոն և նրա կինը Վենեսուելայից ուղղաթիռով  են դուրս բերվել, որից հետո նավով … Read more