Վաշինգտոնի վարչակազմը ստանձնում է Վենեսուելայի վերահսկողությունն անցումային ժամանակահատվածում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս մասին հայտարարել է Ֆլորիդա նահանգի Ուեսթ Փալմ Բիչի մոտ գտնվող իր Մար-ա-Լագո կալվածքում տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
«Մենք կկառավարենք երկիրը մինչև կարողանանք իրականացնել համապատասխան, անվտանգ և ողջամիտ անցումային շրջան», – ասել է նա։ Թրամփը պնդել է, որ ԱՄՆ-ն ձգտում է կանխել այնպիսի իրավիճակ, երբ «մեկ ուրիշը միջամտի» և Վենեսուելան «կհայտնվի նույն իրավիճակում, ինչում եղել է տարիներ շարունակ»։
Սպիտակ տան առաջնորդը նաև մանրամասներ է հայտնել Վելեսուելայում իրականացված գործողությունից: Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայում իրականացվող գործողության նպատակը երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին գերի վերցնելն էր։
Ըստ Թրամփի՝ ԱՄՆ-ն «ուժ է կիրառել Կարակասի կենտրոնում գտնվող ամրոցի դեմ՝ Նիկոլաս Մադուրոյին արդարադատության առաջ կանգնեցնելու համար», որին նա անվանել է «դիկտատոր»։ Նախագահը ընդգծել է, որ Վենեսուելայի առաջնորդը «գերի է վերցվել գիշերը»։