Դա աներևակայելի իրադարձություն էր. Ես դիտում էի այն, ինչպես հեռուստաշոու. Թրամփը՝ Վենեուելայի իրադարձությունների մասին

Դա աներևակայելի իրադարձություն էր։ Ես դիտում էի այն, ինչպես հեռուստաշոու, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով  Վենեսուելայում ռազմական գործողությունների մասին։

Նա նշել է, որ մեկ շաբաթ առաջ խոսել է Մադուրոյի հետ և կոչ արել նրան կամավոր հանձնվել։

ԱՄՆ նախագահը հայտնել է նաև, Մադուրոն և նրա կինը Վենեսուելայից ուղղաթիռով  են դուրս բերվել, որից հետո նավով տեղափոխվում են Նյու Յորք։

«Մենք չենք կարող ռիսկի դիմել՝ թույլ տալով, որ ինչ-որ մեկը առաջադրվի նախագահ  Վենեսուելայում և շարունակի անել նույնը։ Մենք ակտիվորեն կներգրավվենք այդ գործընթացում»,- հավելել է նա։

 

Leave a Comment