Այսօր՝ հունվարի 3-ին, տեղի է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության գործադիր փոխնախագահ Դելսի Ռոդրիգես Գոմեսի հետ, տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն՝ Լավրովը համերաշխություն է հայտնել Վենեսուելայի ժողովրդին «զինված ագրեսիայի» համատեքստում։
«Ռուսաստանը կշարունակի աջակցել Բոլիվարյան կառավարության ուղեգծին՝ ուղղված ազգային շահերի և երկրի ինքնիշխանության պաշտպանությանը։
Կողմերն աջակցել են հետագա թեժացումը թույլ չտալու և երկխոսության միջոցով ստեղծված իրավիճակից դուրս գալու գաղափարին։
Զրույցի ընթացքում հայտարարվել է երկկողմ տրամադրվածություն՝ ամրապնդելու համապարփակ ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի և Վենեսուելայի միջև»,- նշվել է գերատեսչության հաղորդագրությունում։