Թրամփը հրապարակել է Մադուրոյի լուսանկարը USS Iwo Jima նավի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական հարթակում հրապարակել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի լուսանկարը՝ USS Iwo Jima նավի վրա գտնվող ամերիկացի զինվորականների հետ։

«Նիկոլաս Մադուրոն USS Iwo Jima նավի վրա», – գրել է ԱՄՆ նախագահը։

Լուսանկարում Մադուրոն մոխրագույն մարզահագուստով և ականջակալներով է։ Նա ձեռքին պլաստիկե շիշ է պահում։ Նրա աչքերը ծածկված են սև դիմակով։ Մադուրոն, ենթադրաբար, ձեռնաշղթաներով է, իսկ նրա կողքին, հավանաբար, կանգնած է մեկ այլ անձ, որի դեմքը չի երևում։

Հունվարի 3-ին Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Իվան Գիլ Պինտոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն հարձակվել է քաղաքացիական և ռազմական թիրախների վրա Կարակասում։ Նա Վաշինգտոնի գործողությունները անվանել է ռազմական ագրեսիա։ Վենեսուելայում արտակարգ դրություն է հայտարարվել։ Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ-ն լայնածավալ հարվածներ է հասցրել Վենեսուելային: Նա ասել է, որ Մադուրոն և նրա կինը գերի են վերցվել և դուրս են բերվել երկրից։

Leave a Comment