Շոյգուն մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանում ռեակտորների հնարավոր կառուցումը

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից Հայաստանում փոքր մոդուլային ռեակտորներ կառուցելու ծրագրերը, «ՌԻԱ Նովոստիին» ասել է, որ ամերիկացիները միշտ շատ գրավիչ բիզնես առաջարկներ ունեն, բայց ԱՄՆ-ն դեռ նույնիսկ մեկ փոքր մոդուլային ռեակտոր չի կառուցել։

Երկուշաբթի օրը՝ Հայաստան կատարած այցից հետո, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Հայաստանին կմատակարարի փոքր մոդուլային ռեակտորներ՝ միջուկային էներգիայի մասին համաձայնագրի շրջանակներում։

«Այցի ընթացքում հայտարարվեց Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիայով փոքր մոդուլային ռեակտորների կառուցման մասին։ Այո, դրան մասնակցում են մի քանի ամերիկյան ընկերություններ։ Այո, նրանք բոլորն էլ շատ գրավիչ բիզնես առաջարկներ ունեն։ Բայց, ինչպես ասում են, կան նրբություններ. ամերիկացիները դեռ նույնիսկ մեկ փոքր մոդուլային ռեակտոր չեն կառուցել, առավել ևս՝ չեն գործարկել այն կամ, ավելի վատը, չեն փորձարկել դրա արդյունաբերական շահագործումը։ Ես ընդգծում եմ՝ ոչ մի», – ասել է Շոյգուն «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում։

 

 

Leave a Comment