Մենք ուզում ենք, որ ԵՄ առաքելությունը շարունակի մնալ Հայաստանում. ԱԽ քարտուղար

Մենք ուզում ենք, որ Եվրամիության առաքելությունը շարունակի մնալ Հայաստանում. այսօր լրագրողներին ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հետագա համագործակցության ձևերը քննարկման փուլում են»,- նշել է նա։

«Շատ բարձր ենք գնահատում ԵՄ-ի հետ համագործակցությունը, և շատ դրական  ենք գնահատում նաև առաքելության տեղակայումը Հայաստանում, որն իր դրական ազդեցությունն է ունեցել կայունության գործոնի վրա»,- հավելել է նա։

Leave a Comment