ԱՄՆ-ում դատավորը Թրամփի վարչակազմին կարգադրել է վերադարձնել Ֆիլադելֆիայի թանգարանից հանված ստրկության մասին ցուցանմուշները

Ջորջ Օրուելի «1984» վեպի դիստոպիկ աշխարհին հղում անող դաշնային դատավորը կարգադրել է Թրամփի վարչակազմին վերադարձնել Ֆիլադելֆիայի հայտնի պատմության թանգարանից հանված ստրկության մասին ցուցանմուշը․ գրում է CNN-ը։ Ցուցանմուշը հանվել էր հունվարի վերջին, Թրամփի վարչակազմի հրամանով: Այժմ Ֆիլադելֆիա նահանգն այս հարցով դատական հայց է ներկայացրել, և դատավորը համաձայնել է, որ ցուցանմուշի հեռացումն անօրինական է՝ հրամայելով վերականգնել վահանակներն … Read more

AI, թե՞ իրական․ ինչպե՞ս են Լուսինն ու ընձուղտը հայտնվել տեսախցիկի օբյեկտիվում

Լուսնի ֆոնին ավազաբլրի վրա կանգնած ընձուղտին պատկերող լուսանկարը ճանաչվել է լավագույններից մեկն ու մեծ ճանաչում բերել հարավաֆրիկացի լուսանկարիչ Քայլ Գոթչին։ «Սա այն լուսանկարներից է, որի մասին ամենաշատն են ասում, որ արվել է արհեստական բանականության միջոցով (AI)։ Կարծում եմ՝ սա գովեստ է, քանի որ այն պարզապես ցույց է տալիս, թե որքան բացառիկ է պատկերը»,- CNN-ին ասել … Read more

Հունաստանի նախագահի նստավայրում կայացել է նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման արարողությունը

Հունաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել պետական այցով Աթենք ժամանած նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Հունաստանի նախագահ Կոստանտինոս Տասուլասի առանձնազրույցը։ «Հունաստանի հետ հարաբերությունները Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունեն` պայմանավորված երկու երկրների քաղաքակրթական, մշակութային կապերով»,- առանձնազրույցի մեկնարկին նշել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։ «Ուրախությամբ արձանագրում ենք, որ մեր հարաբերությունները … Read more

Պակիստանը բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագիրը․ դեսպան

Պակիստանը միշտ աջակցել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցում և սկզբից ի վեր դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել Հայաստանի հետ․ ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Պակիստանի դեսպան Գասիմ Մոհիուդդինը։ Նրա խոսքով՝ Պակիստանը բարձր է գնահատում անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված պատմական համաձայնագիրը։ Ադրբեջանի նախագահը և ՀՀ վարչապետը քննարկել են այս … Read more

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է քաղաքական նպատակահարմարության պատանդը լինի․ The National Interest

Մեկ դարից ավելի Օսմանյան կայսրության կողմից 1,5 միլիոն հայերի համակարգված ոչնչացումը հաստատված պատմական փաստ է, որը ճանաչվել է գիտնականների և աշխարհի անթիվ ազգերի կողմից։ Այնուամենայնիվ, ամերիկյան իշխանության դահլիճներում այս ողբերգությունը վաղուց ծառայել է այլ նպատակի՝ որպես հարմար, ցինիկ, երկկուսակցական քաղաքական խաղ՝ քմահաճ դաշնակից Թուրքիայի հետ բանակցությունների բարդությունները հաղթահարելու համար․ գրում է Ստեֆան Պեչդիմալջին The National … Read more

Շվեդիան մասնավոր կղզիներ է բաժանում․ միլիարդատերերին արգելվում է դիմել

Կյանքում հարուստ լինելու բազմաթիվ եղանակներ կան․ մեկը հարուստ է սիրով՝ շրջապատված սիրելի մարդկանցով, մյուսը հարուստ է ժամանակով, որը կարող է ծախսել այնպես, ինչպես ցանկանում է՝ լինի դա անտառում մեդիտացիա անելով, խնջույք կազմակերպելով, թե սպորտով զբաղվելով։ Visit Sweden կազմակերպությունը սկսում է «Ձեր շվեդական կղզին» նախաձեռնությունը՝ տալով հարստությունը վայելելու մեկ այլ հնարավորություն․ այն մեկ տարով 5 մասնավոր … Read more

ԵՄ-ն դադարել է գլոբալ խաղացող լինել․ Սիյարտո

ԵՄ-ն դադարել է լինել գլոբալ խաղացող և նույնիսկ ներկայացված չէ ուկրաինական կարգավորման բանակցությունների սեղանի շուրջ, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ «ԵՄ-ի դիրքը զգալիորեն վատթարացել է. այն այլևս գլոբալ խաղացող չէ ո՛չ քաղաքականության, ո՛չ էլ տնտեսության մեջ: ԵՄ-ն ներկայացված չէ Ուկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ՝ չնայած Եվրոպայում պատերազմին: Ամերիկացիները, ռուսները, ուկրաինացիները և արաբներն … Read more

Երևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. Զախարովա

18 Փետրվարի, 2026 Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման օգտին, այս մասին  հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Հայկական երկաթուղին արդեն ավելի քան 20 տարի գտնվում է «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության կառավարման ներքո, և այդ ընթացքում ռուսական ընկերությունը կայուն կերպով կատարում է կոնցեսիոն պայմանագրի բոլոր պայմանները. «Հավանաբար, Երևանում … Read more

Ռուբենի միակ «հանցանքը» ԼՂ հայ քրիստոնյա ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն էր. փաստաբան

Բաքվի ռազմական դատարանի կողմից կեղծ մեղադրանքներով Ռուբեն Վարդանյանի դատապարտումը և 20 տարվա ազատազրկումը պարզապես արդարադատության «ծաղր» է․ X-ում գրել է ամերիկացի փաստաբան Ջարեդ Գենսերը: «Հարգված գործարար և բարերար Ռուբենի միակ «հանցանքը» Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնյա ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն էր, որոնցից մոտ 120․000-ն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի էթնիկ զտման արշավի զոհ էին, որը նրանց այդ … Read more

Ռուսաստանի և Կուբայի համագործակցությունը սպառնալիք չի ներկայացնում Միացյալ Նահանգների համար․ Լավրով

Ռուսաստանը մերժում է այն մեղադրանքները, որ Մոսկվայի և Հավանայի միջև համագործակցությունը սպառնալիք է ներկայացնում Միացյալ Նահանգների համար, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Իհարկե, մենք կտրականապես մերժում ենք Ռուսաստանի և Կուբայի համագործակցության դեմ ուղղված անհեթեթ ակնարկները՝ որպես Միացյալ Նահանգների համար սպառնալիք ստեղծելու մեղադրանքներ», – ասել է Լավրովը Մոսկվայում՝ Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո … Read more