Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման օգտին, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Հայկական երկաթուղին արդեն ավելի քան 20 տարի գտնվում է «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության կառավարման ներքո, և այդ ընթացքում ռուսական ընկերությունը կայուն կերպով կատարում է կոնցեսիոն պայմանագրի բոլոր պայմանները. «Հավանաբար, Երևանում մոռացել են այդ մասին։ Ռուսաստանը զգալի միջոցներ ու ներդրումներ է ներդնում ենթակառուցվածքների և շարժակազմի մեջ, ապահովում է մեծ թվով աշխատատեղեր, ինչը, իմ կարծիքով, նույնպես պետք է հաշվի առնեին նրանք, ովքեր Հայաստանում ցանկանում են արտահայտվել այս թեմայով», ասել է Զախարովան:
Նշենք, որ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից եկաթուղու կառավարման բերումով Հայաստանը ռազմավարական դիրքերի ու մրցակցային առավելության կորուստ է ունենում: