«Իրանի վրա հարձակումը ծանր հետևանքների կհանգեցնի»․ Լավրով

Al-Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը զգուշացրել է, որ Իրանին հասցվելիք հնարավոր ռազմական հարվածը կարող է ունենալ անցանկալի և լուրջ հետևանքներ։ Լավրովը նաև նշել է, որ Ռուսաստանը հետևում է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետևողականությանը՝ Իրանի դեմ արմատական միջոցներ ձեռնարկելու հարցում, և գտնում է, որ դա կարող է դիտարկվել որպես Իրանի «օրինական իրավունքների» … Read more

Հնարավոր հարձակում Իրանի դեմ․ ԱՄՆ-ն 2003-ին Իրաք ներխուժումից ի վեր ամենամեծ օդուժն է տեղակայել Մերձավոր Արևելքում․ WSJ

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում զգալի թվով կործանիչներ և օժանդակ ինքնաթիռներ՝ տարածաշրջանում տեղակայելով ամենամեծ օդուժը՝ 2003 թվականին Իրաք ներխուժումից ի վեր․ գրում է The Wall Street Journal-ը։ Նշվում է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ, սակայն նախագահ Դոնալդ Թրամփը դեռ չի որոշել՝ հարվածե՞լ, թե՞ ոչ, և եթե այո, ապա որն է լինելու … Read more

ԱՄՆ-ն կարող է հարվածել Իրանին փետրվարի 21-22-ին. CNN

19 Փետրվարի, 2026 ԱՄՆ-ն պատրաստ է հարված հասցնել Իրանին արդեն առաջիկա հանգստյան օրերին (փետրվարի 21-22-ին). հղում անելով սեփական աղբյուրներին՝ հայտնում են CNN և CBS News հեռուստաալիքները։ Ըստ աղբյուրների տվյալների՝ Սպիտակ տանը տեղի է ունեցել վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների խորհրդակցություն՝ նվիրված Իրանում տիրող իրավիճակին։ Իսրայելցի լրագրող Բարաք Ռավիդը ամերիկյան Axios պարբերականի համար պատրաստած նյութում, հղում անելով Սպիտակ … Read more

Ոչ մի ամերիկահայ չպետք է քվեարկի Վենսի օգտին 2028 թվականի նախագահական ընտրություններում․ Հարութ Սասունյան

Անցյալ շաբաթ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այցելեց Հայաստան և Ադրբեջան: Այցը Փաշինյանի, Ալիևի և Թրամփի շահերից բխող PR հնարք էր, որն ուղեկցվեց մի շարք սխալներով և սկանդալային միջադեպերով․ գրում է The California Courier թերթի գլխավոր խմբագիր, ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանը։ Նախևառաջ, Վենսը և նրա կինն անակնկալ այցելեցին Երևանում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիր և ծաղկեպսակ … Read more

ԱՄՆ-ն սկսել է իր զորքի ամբողջական դուրսբերումը Սիրիայից․ WSJ

ԱՄՆ-ն սկսել է իր զորակազմի ամբողջական դուրսբերումը Սիրիայից․ գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ թերթի՝ ԱՄՆ-ն արդեն սկսել է դուրս բերել Սիրիայում մնացած մոտ 1000 զինվորականին։ Գործընթացը կարող է տևել մոտ 2 ամիս։ Նշվում է, որ որոշումը պայմանավորված չէ ԱՄՆ-Իրան հարաբերությունների վատթարացմամբ։ Սակայն Պենտագոնը դեռևս պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունը։ Փետրվարին … Read more

Ճապոնիայի կենդանաբանական այգում մոր կողմից լքված կապիկը նոր «մայր» է ձեռք բերել, որին բաց չի թողնում

Ճապոնիայի Իչիկավա քաղաքի կենդանաբանական այգու 6 ամսական կապիկը և նրա փափուկ խաղալիք օրանգուտանն անսպասելիորեն հայտնվել են համացանցային սենսացիաների շարքում․ գրում է Daily Mail-ը։ Փանչ անունով մակակ տեսակի փոքրիկ կապիկը ծնվել է 2025 թվականի հուլիսին, սակայն ծնվելուց կարճ ժամանակ անց մայրը նրանից հրաժարվել է: Կենդանաբանական այգու աշխատակիցները որոշել են միջամտել՝ խնամելով և կերակրելով նրան։ Քանի որ … Read more

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում հավաքել է ավիացիայի ամենամեծ խմբավորումը

19 Փետրվարի, 2026 ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում հավաքել է ավիացիայի ամենամեծ խմբավորումը Իրաքի ներխուժումից ի վեր։ Վերջին օրերին ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխում F-35 և F-22 կործանիչներ, գրում են արևմտյան լրատվամիջոցները, իսկ երկրորդ ավիակիրն արդեն մոտենում է Հարավարևմտյան Ջիբրալթարին։ Շարունակվում է ԱՄՆ զինված ուժերի խմբավորման ուժեղացման գործընթացը Մերձավոր Արևելքում։ ԱՄՆ ՌՕՈւ բազմաթիվ տրանսպորտային ինքնաթիռներ Գերմանիայի Ռամշտայն, … Read more

ՀՀ-ի երկաթուղիների կառավարման գործում ՌԴ-ին փոխարինելու ծրագրերը չմտածված ծրագրեր են, որոնց համար ստիպված կլինեն վճարել սովորական հայ քաղաքացիները․ Շոյգու

Ռուսաստանի երկաթուղիների կառավարման գործում Ռուսաստանին փոխարինելու Հայաստանի իշխանությունների ցանկությունը վատ մտածված որոշում է. նման քայլից հետո ստեղծված համակարգը կարող է «մեկ գիշերվա ընթացքում փլուզվել». ТАСС-ի հետ զրույցում նշել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Ես չեմ դատի այլ երկրների երկաթուղային կառավարման ոլորտում կարողությունների մասին, բայց կարող եմ վստահորեն ասել, որ քիչ հավանական է, որ … Read more

ԵՄ-ն հաստատել է իր հանձնառությունը ՀՀ-ում ժողովրդավարության կայունությանն աջակցելու հարցում՝ առաջիկա ընտրությունների ֆոնին

ԵՄ-ՀՀ հարաբերությունները շարունակում են խորանալ գործընկերության կարևորագույն պահին՝ ընդգծելով երկկողմ համագործակցությունը հիմնական ռազմավարական առաջնահերթությունների շուրջ առաջ մղելու համատեղ հանձնառությունը․ նշվում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության տարածած հաղորդագրությունում։ Ինչպես նշվում է, հանձնակատար Մարթա Կոսի՝ մարտի 19-20-ը նախատեսված այցի և ԵՄ-ՀՀ առաջին գագաթնաժողովի նախօրեին կայացել է Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքային այցը ՀՀ՝ ԵՄ-ՀՀ գործընկերության նոր ռազմավարական … Read more

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Բյուզանդական և քրիստոնեական մշակույթի թանգարան

Հունաստան կատարած պետական այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն իր պաշտոնակցի նախագահ Կոստանտինոս Տասուլասի հետ այցելել է Բյուզանդական և քրիստոնեական մշակույթի թանգարան։ Նախագահները մասնակցել են թանգարանում բացված հայ լուսանկարիչ, դիզայներ Տաթև Մնացականյանի «Աղոթք խաղաղության» խորագրով ցուցահանդեսին։ Ցուցահանդեսը նվիրված է խաղաղության մշակույթի հանրահռչակմանն ու տարածմանը նշանավոր գործիչների լուսանկարների և Գրիգոր Նարեկացու աղոթքների միաձուլման միջոցով։ Ցուցահանդեսի բացման … Read more