Թրամփ. բանակցությունները Իրանի համար հնարավորություն կլինեն խուսափելու «գլխատման» հարձակումից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի հետ բանակցությունները Իրանի համար վերջին հնարավորությունն են՝ խուսափելու երկրի ղեկավարության դեմ հարվածից։ «Ուզում եմ նրանց վերջին հնարավորությունը տալ՝ նախքան գլխատումը», — Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ի նախապես մշակված ծրագրերը շարունակում են ուժի մեջ մնալ։ «Այն, ինչ մենք ծրագրել ենք … Read more

Թրամփ. Իրանի հետ բանակցություններն արագ կընթանան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կընթանան արագ, իսկ դրանց վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կհրապարակվեն մինչև օգոստոսի 4-ը։ «Կիմանաք այսօր կամ վաղը», — ասել է Թրամփը Սպիտակ տանը՝ պատասխանելով բանակցությունների ընթացքի վերաբերյալ հարցին։ «Նկատի ունեմ, որ դրանք, այսպես թե այնպես, արագ կընթանան», — ընդգծել է ԱՄՆ նախագահը։ Նրա խոսքով՝ բանակցային … Read more

Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցի նկատմամբ ԱՄՆ-ի լիակատար վերահսկողության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ամբողջությամբ վերահսկում է Հորմուզի նեղուցը և կշարունակի Իրանի ծովային շրջափակումը մինչև Թեհրանի հետ համաձայնության ձեռքբերումը կամ նրա կապիտուլյացիան։ Truth Social սոցիալական ցանցում նա գրել է, որ, հակառակ Իրանի հայտարարությունների, «Հորմուզի նեղուցն արդեն ամբողջությամբ վերահսկվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից»։ Խոսելով Իրանի ծովային շրջափակման մասին՝ Թրամփն ընդգծել … Read more

Մենք պետք է ամուր հարաբերություններ կառուցենք Ադրբեջանի հետ. Զելենսկի

Մենք պետք է ամուր հարաբերություններ կառուցենք անկախ Ադրբեջանի հետ, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Պուտինի խնդիրը արդեն քանդվածին վերադառնալն է։ Որքան ուժեղ և անկախ դառնան նախկին Խորհրդային Միության երկրները, այնքան ավելի դժվար կլինի նրա համար դա անել։ Ուկրաինան գլխավոր դեր է խաղում այս հանելուկում։ Նա ուզում է մեզ կոտրել։ Եթե նա հաջողության … Read more

Ի՞նչ է հայտնի Երուսաղեմի հայկական վանքի վրա հրեա ծայրահեղականների հարձակման մասին

Կիրակի օրը մի խումբ հուդայական ծայրահեղականներ հարձակում են գործել Երուսաղեմի հայոց պատրիարքության մուտքի վրա՝ քարերով հարվածելով ու պղծելով այն: Այսօր հայտնի դարձավ, որ այդ հանցանքը կատարած անձինք հայտնաբերվել ու ձերբակալվել են: Թեմայի վերաբերյալ մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Հայտնի է, որ շաբաթ օրը երեկոյան մի խումբ՝ հավանաբար ծայրահեղ հուդայականներ հարձակում էին գործել հայ հոգևորականի վրա: … Read more

Զելենսկին աշխատանքից ազատել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օլգա Ստեֆանիշինային պաշտոնից ազատելու մասին։ «Ազատել Օլգա Վիտալիի Ստեֆանիշինային Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից», — նշված է Զելենսկու պաշտոնական կայքում հրապարակված հրամանագրում։

Իրանի ղեկավարությունը երկերեսանի է․ Թրամփ

Իրանի ղեկավարությունը երկերեսանի է։ Նրանք խնդրում են հանդիպում, բանակցություններ են ընթանում, հետո հայտարարում են, իբրև ոչինչ չի քննարկվում և իրենք միայն Օմանի հետ գործ ունեն։ Իրականում՝ քննարկում ենք խնդրի լուծում, որը նրանք ստեղծել են տասնամյակներ շարունակ։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Այնուհետև նրանք շարունակում են իրենց սովորական անհեթեթությունները՝ ասելով, որ Հորմուզի նեղուցը … Read more

ԱՄՆ-ն կտրուկ ավելացնում է Patriot և THAAD հրթիռների արտադրությունը

ԱՄՆ-ն ընդլայնում է Patriot և THAAD հրթիռների արտադրությունը, այն բանից հետո, երբ պաշարները նվազել են Ուկրաինայի պատերազմի և Մերձավոր Արևելքի հակամարտության պատճառով։ Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։ Միացյալ Նահանգները Lockheed Martin-ի և Northrop Grumman-ի հետ կնքել է ավելի քան 3 միլիարդ դոլարի արժողությամբ պայմանագիր՝ Patriot-ի և Terminal High Altitude Area Defense (THAAD) խափանող … Read more

Թրամփը հայտարարել է, որ իրեն կգոհացնի կամ Իրանի հետ համաձայնագիրը, կամ Թեհրանի լիակատար կապիտուլյացիան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ իրեն կգոհացնի կամ Իրանի հետ համաձայնագիրը, կամ Թեհրանի լիակատար կապիտուլյացիան։ «Իրանը ոչինչ չի ստանա մինչև գործարք կամ լիակատար կապիտուլյացիա չլինի», – գրել է Թրամփը Truth Social-ում՝ անդրադառնալով Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից շարունակվող ռազմածովային շրջափակմանը։

ԱՄՆ նախագահը պնդում է, որ Վաշինգտոնը բանակցություններ է սկսել Թեհրանի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանի իշխանությունների պնդումները Վաշինգտոնի հետ շփումների բացակայության մասին սխալ են, և որ երկու կողմերի միջև բանակցությունները շարունակվում են։ «Անկախ նրանից, թե Իրանը ցանկանում է դա ընդունել, թե ոչ, մենք իսկապես քննարկում ենք նրանց կողմից առաջացած խնդրի լուծումները», – գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ ԱՄՆ նախագահը Իրանի … Read more