ԱՄՆ-ն ընդլայնում է Patriot և THAAD հրթիռների արտադրությունը, այն բանից հետո, երբ պաշարները նվազել են Ուկրաինայի պատերազմի և Մերձավոր Արևելքի հակամարտության պատճառով։
Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։
Միացյալ Նահանգները Lockheed Martin-ի և Northrop Grumman-ի հետ կնքել է ավելի քան 3 միլիարդ դոլարի արժողությամբ պայմանագիր՝ Patriot-ի և Terminal High Altitude Area Defense (THAAD) խափանող հրթիռների համար բաղադրիչների արտադրությունը ընդլայնելու համար։