ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանի իշխանությունների պնդումները Վաշինգտոնի հետ շփումների բացակայության մասին սխալ են, և որ երկու կողմերի միջև բանակցությունները շարունակվում են։
«Անկախ նրանից, թե Իրանը ցանկանում է դա ընդունել, թե ոչ, մենք իսկապես քննարկում ենք նրանց կողմից առաջացած խնդրի լուծումները», – գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
ԱՄՆ նախագահը Իրանի իշխանություններին անվանել է «երկերեսանի»։
«Նրանք խնդրեցին բանակցություններ։ Ոմանք նույնիսկ կասեն, որ մեզ աղաչել են։ Բանակցությունները սկսվել են և շուտով կշարունակվեն։ Սակայն իրանցիները հպարտությամբ հայտարարում են, որ մեզ հետ չեն բանակցություններ վարում», – հավելել է նա։