Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ անթույլատրելի է համարում հաշմանդամություն, այդ թվում` հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունենալու հանգամանքով պայմանավորված անձանց թիրախավորելը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ անթույլատրելի է համարում հաշմանդամություն, այդ թվում` հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունենալու հանգամանքով պայմանավորված անձանց թիրախավորելը: Պաշտպանն ընդգծում է, որ անհրաժեշտ է լրջագույն քայլեր ձեռնարկել` բացառելու հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունեցող անձանց նկատմամբ խտրականության ցանկացած դրսևորում: Վերոնշյալ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է անհետաձգելի միջոցներ ձեռնարկել հոգեկան առողջության վերաբերյալ … Read more

Մեղրի համայնքի ղեկավար նշել է, որ առկա են խմելու և ոռոգման ջրի հասանելիության, բժշկական օգնության հետ կապված խնդիրներ

Մայիսի 20-ին շարունակվել է Մարդու իրավունքների պաշտպանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի համատեղ այցը Սյունիքի մարզ: 📢 Անահիտ Մանասյանն ու Ֆրանսուազ Ժակոբն այցելել են Մեղրի համայնք: Համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի հետ հանդիպմանը քննարկվել են համայնքում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը: Համայնքի ղեկավարը նշել է, որ բնակավայրերում առկա են խմելու և ոռոգման … Read more

ՄԻՊ գրասենյակը հակադարձում է. «Նման պնդումը բնականաբար չի համապատասխանում իրականությանը»

Կոչ ենք անում հրապարակային հայտարարություններ անելիս հիմք ընդունել ստույգ և հավաստի տեղեկատվություն՝ խուսափելով հանրությանը մոլորեցնելու իրավիճակներից

Սյունիքում Անահիտ Մանասյանը վստահեցրել է`վերհանված խնդիրներն աշխատակազմում կուսումնասիրվեն և կհասցեագրվեն պետական մարմիններին

Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի համատեղ այցը Սյունիքի մարզ: Այցին մասնակցում են նաև երկու կառույցների ներկայացուցիչները: Մայիսի 19-ին Պաշտպանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել են ՄԻՊ աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանում: Ստորաբաժանման ղեկավար Անի Մնացականյանը ներկայացրել է այն հարցերի շրջանակը, որոնցով մարդիկ առավել հաճախ են դիմում … Read more

Անահիտ Մանասյանն այցելել է Բերդ խոշորացված համայնք

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, մայիսի 16-ին աշխատանքային այց է իրականացրել Տավուշի մարզ։ Նպատակն էր տեղում գնահատել մարդու իրավունքների պաշտպանության վիճակը և ծանոթանալ առկա հիմնահարցերին։ Այցի շրջանակում Պաշտպանն այցելել է Բերդ խոշորացված համայնք, որտեղ հանդիպումներ է ունեցել համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամների, ինչպես նաև քաղաքացիների … Read more

ՄԻՊ հաստատության գործունեության մեթոդներն իրականում այնպիսին չեն, ինչպիսին Դուք եք պատկերացնում. Անահիտ Մանասյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի եզրափակիչ ելույթը Ազգային ժողովում 2024թ. տարեկան հաղորդման ու զեկույցի ներկայացման շրջանակում   «Ազգային ժողովի հարգարժան փոխխոսնակ, Հարգելի՛ գործընկերներ, Սիրելի՛ հայրենակիցներ, Իրականում եզրափակիչ ելույթս այլ տրամաբանությամբ էի կառուցել, սակայն ստիպված եմ այն փոփոխել՝ նկատի ունենալով այն, թե ինչ տեղի ունեցավ Ազգային ժողովի դահլիճում։ Չեմ կարող չարձանագրել, որ Հայաստանում գոյություն ունեցող … Read more

«Սա բոլորիս ամոթն է»․ Անահիտ Մանասյանը՝ խորհրդարանում ծեծկռտուքի մասին

«Ինձ համար շատ ցավալի է, որ մենք խորհրդարանում կարող ենք ունենալ նման միջադեպեր: Սա բոլորիս ամոթն է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով խորհրդարանում քաշքշոցին։ Լրագրողների հարցին՝ հավասարապես դատապարտում եք և′ իշխանության, և′ ընդդիմության պատգամավորների՞ն, Անահիտ Մանասյանը պատասխանեց․ «Ես դատապարտում եմ ընդհանրապես այս տեսակի վարքագիծն ԱԺ-ում թե′ քաղաքական մեծամասնության, թե′ քաղաքական … Read more

ՄԻՊ Անահիտ Մանասյանը ԱԺ-ում ծեծկռտուքն անհարիր համարեց ժողովրդավարական երկրի խորհրդարանին

Հայաստանում քաղաքական բանավեճի գոյություն ունեցող մշակույթն անթույլատրելի է․ խորհրդարանում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ տեղի ունեցած ծեծկռտուքից հետո։ Իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների հերթական քաշքշուկը տեղի ունեցավ ՄԻՊ-ի՝ 2024 թվականի հաշվետվության քննարկման ժամանակ։ Քննարկումը վերածվել էր կոռուպցիայի մեջ փոխադարձ մեղադրանքների։ Նա կոչ արեց՝ ամեն ինչ անել՝ ժողովրդավարական պետությանը հարիր քաղաքական բանավեճեր ունենալու համար, իսկ նման … Read more

Ձեր հաղորդագրությունը հիշեցնում է հայտնի խոսքը՝ «ես չեմ, իմ վարորդն է՝ Արմանը»․ Վարդանյանը՝ ՄԻՊ-ին

Այսօր՝ մայիսի 14-ին, ԱԺ-ն քննարկում է ՄԻՊ-ի 2024 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը։ Դիմելով ՄԻՊ Անահիտ Մանասյնաին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն ասաց․ «Տիկի՛ն պաշտպան, եթե ֆեյսբուքում մարդը գրել է կամ հրապարակել է այնպիսի նյութեր, որոնք ընդունելի չեն, դա նշանակում է, որ կարելի է մարդուն գիշերազգեստով և հողաթափերով ձերբակալե՞լ, այսինքն՝ արդեն իսկ անմեղության կանխավարկածի պայմաններում և չապացուցված … Read more

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈՒՂԻՂ | ԱԺ քառօրյան շարունակվում է արդեն 7 օր

ԱԺ քառօրյան, որ մեկնարկել էր նախորդ շաբաթ, շարունակվում է։ Զեկույց կներկայացնի Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Մանրամասն՝ ուղիղ հեռարձակմամբ։