Ադրբեջանում «Ռուսական տան» լուծարումն ավարտված է

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը տարվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «Ռուսական տունը» գործում էր Ադրբեջանում առանց գրանցման և պարբերաբար նախազգուշացումներ էր ստանում դրա մասին, սակայն խախտումները շարունակվում էին։ Հետևաբար, որոշում է կայացվել փակել այն։ Այս հարցի վերաբերյալ վերջին շփումները տեղի են ունեցել մի քանի շաբաթ առաջ։ «Կային մի քանի սպասվող լուծարման գործընթացներ, և … Read more

ԱՄՆ-ում բռնապետությունը ծաղկում է ապրում․ Ջիմի Քիմմելը քննադատել է Թրամփին

Ամերիկացի կատակերգու և հաղորդավար Ջիմի Քիմմելը բրիտանական հեռուստաընկերության եթերում կրկին քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին․ գրում է Euronews-ը։  Սուրբ Ծննդյան օրը Channel 4-ով հեռարձակված ելույթում Քիմմելը զգուշացրել է ֆաշիզմի աճի մասին՝ թիրախավորել ԱՄՆ նախագահին, որը, նրա խոսքով, իրեն պահում է այնպես, կարծես թագավոր լինի։ «Ֆաշիզմի տեսանկյունից սա իսկապես հիանալի տարի էր։ Այստեղ բռնապետությունը ծաղկում … Read more

Ռուսաստանը Թուրքիայում «Աքքույու» ԱԷԿ-ի նախագծի համար հատկացրել է 9 միլիարդ դոլար

Ռուսաստանը մոտ 9 միլիարդ դոլարի նոր ֆինանսավորում է ապահովել Թուրքիայի առաջին ատոմակաանի՝ «Աքքույու»-ի կառուցման համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը։ «Այս ֆինանսավորումը, հավանաբար, կօգտագործվի 2026-2027 թվականներին։ Միայն 2026 թվականին այս ուղով Թուրքիա կհոսի 4-5 միլիարդ դոլարի արտաքին ֆինանսավորում»,- նշել է նա։ Բայրաքթարը նաև հաստատել է Թուրքիայի ծրագրերն «Աքքույու» ատոմակայանի առաջին ռեակտորը … Read more

2025 թվականին ֆրանսիացիների՝ երկիրը լքելու ցանկությունը հասել է պատմական գագաթնակետի

Gallup-ի՝ երկուշաբթի հրապարակված հետազոտության համաձայն՝ ֆրանսիական պետական հաստատությունների նկատմամբ քաղաքացիների վստահությունն այս տարի կտրուկ նվազել է, մինչդեռ Ֆրանսիայից հեռանալու ցանկությունն՝ աճել․ գրում է Euronews-ը։  Կազմակերպության տվյալներով՝ Ֆրանսիայում չափահասների 27%-ը նշել է, որ կցանկանար հնարավորության դեպքում մշտապես տեղափոխվել այլ երկիր։ Նշվում է, որ այս թիվը նախորդ տարի 11% էր։ Մի քանի տարվա հարաբերական կայունությունից հետո երկրի … Read more

Հռոմի պապը վերակենդանացրել է մի քանի լեզուներով սուրբծննդյան բարեմաղթանք հղելու ավանդույթը՝ կոչ անելով դադարեցնել հակամարտությունները

Հռոմի պապ Լևոն XIV-ը Սուրբ Պետրոսի տաճարում իր առաջին Սուրբ Ծննդյան ուղերձում շնորհավորանքներ է հղել մի քանի լեզուներով․ գրում է Euronews-ը։  Այսպիսով նա վերակենդանացրել է մի քանի լեզուներով ամանորյա շնորհավորանք հղելու ավանդույթը, որին նրա նախորդը՝ Ֆրանցիսկոս պապը, չէր հետևում։ Իր ելույթում կաթոլիկ աշխարհի առաջնորդը կենտրոնացել է երկխոսության միջոցով խաղաղության հասնելու կարևորության վրա։ Նա անդրադարձել է … Read more

Թուրքիայում ձերբակալում են ֆուտբոլիստների՝ անօրինական խաղադրույքների հետ կապված գործի շրջանակում

Թուրքիայում շուտով մոտ 30 մարդ կձերբակալվի ֆուտբոլային խաղերի համար անօրինական խաղադրույքների հետ կապված գործի շրջանակում. արդեն իսկ կալանքի օրդերներ են տրվել․ գրում են թուրքական լրատվամիջոցները։ Թուրքիայում նոր ձերբակալություններն իրականացվում են անօրինական ֆուտբոլային խաղադրույքների վերաբերյալ քրեական հետաքննության շրջանակում։ Ստամբուլի դատախազությունը կալանքի օրդեր է տվել 14 ֆուտբոլիստի համար, այդ թվում՝ «Գալաթասարայ» ակումբի նախկին ադմինիստրատոր Էրդեն Թիմուրի։ TRT … Read more

Կիմ Չեն Ընը կարգադրել է 2026-ին ավելացնել հրթիռների արտադրությունը և նոր ձեռնարկություններ բացել

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն այցելել է երկրի առաջատար ռազմաարդյունաբերական գործարաններ և ստուգել հրթիռների և արկերի արտադրությունը․ գրում է  kommersant.ru-ն։ Նա կարգադրել է ավելացնել 2026 թվականին զինամթերքի արտադրության ծավալները։ Ըստ տեղեկությունների՝ Կիմ Չեն Ընը գովաբանել է ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների այս տարվա աշխատանքը և ուրվագծել է գալիք տարվա տնտեսական և տեխնիկական նպատակները։ Նա խոսել է հրթիռների … Read more

Մենք ողջունում ենք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերի ապաշրջափակման շարունակական գործընթացը․ Զախարովա

Համաձայն 2024 թվականի հոկտեմբերին Ստամբուլում կայացած «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի վերջին նախարարական հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնության՝ այս ձևաչափով արտաքին գործերի նախարարների հաջորդ երկու հանդիպումները կանցկացվեն Հայաստանում կամ Ադրբեջանում․ նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Գործընկերներից դեռևս պաշտոնական տեղեկատվություն չի ստացվել հանդիպումների կարգի և վայրի վերաբերյալ: Մենք հույս ունենք, որ նրանք շուտով կլուծեն այս … Read more

Հայ պաշտոնյաների հետ մեր շփումներում մենք բարձրացնում ենք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ազգայնացման հարցը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի քաղաքացիների և արտասահմանում ռուսական բիզնեսի շահերի պաշտպանությունը միշտ ՌԴ առաջնահերթություններից է․ նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով գործարար Սամվել Կարապետյանի կալանքը Հայաստանում: «Մենք այս աշխատանքն իրականացնում ենք բացառապես օտարերկրյա պետության օրենքներին և ինքնիշխանությանը համապատասխան։ Հայ պաշտոնյաների հետ մեր շփումներում մենք բարձրացնում ենք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ազգայնացման հարցը և առաջարկում ենք համատեղ … Read more

Չափանիշները, որոնցով ՀՀ իշխանությունները նույնականացնում են «ռուսական ազդեցության գործակալներին», անհասկանալի են․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն ականատես է լինում Հայաստանի իշխանությունների ակտիվ աշխատանքին, որոնք ռուսական ազդեցության գործակալներ են փնտրում ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական և հասարակական գործիչների շրջանում։ «Գիտեք՝ ես մի հարց ունեմ։ «Ռուսական ազդեցության գործակալներ». ի՞նչ չափանիշներով են Հայաստանի իշխանությունները նույնականացնում նրանց։ Ովքե՞ր են նրանք։ Նրանք, ովքեր պաշտպանում են երկկողմ հարաբերությունների զարգացո՞ւմը։ … Read more