Կիմ Չեն Ընը կարգադրել է 2026-ին ավելացնել հրթիռների արտադրությունը և նոր ձեռնարկություններ բացել

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն այցելել է երկրի առաջատար ռազմաարդյունաբերական գործարաններ և ստուգել հրթիռների և արկերի արտադրությունը․ գրում է  kommersant.ru-ն։

Նա կարգադրել է ավելացնել 2026 թվականին զինամթերքի արտադրության ծավալները։

Ըստ տեղեկությունների՝ Կիմ Չեն Ընը գովաբանել է ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների այս տարվա աշխատանքը և ուրվագծել է գալիք տարվա տնտեսական և տեխնիկական նպատակները։ Նա խոսել է հրթիռների և հրետանային զենքի օգտագործման «ապագա պահանջարկի» և «կապակցված արտադրական ձեռնարկությունների տեխնիկական բազան ամրապնդելու» անհրաժեշտության մասին՝ արտադրական հզորությունները մեծացնելու համար։

Կիմ Չեն Ընը հայտարարել է նաև, որ Կորեայի աշխատավորական կուսակցության առաջիկա 9-րդ համագումարում որոշում կկայացվի ռազմաարդյունաբերական նոր ձեռնարկությունների ստեղծման վերաբերյալ։ 

Leave a Comment