Թուրքիայում ձերբակալում են ֆուտբոլիստների՝ անօրինական խաղադրույքների հետ կապված գործի շրջանակում

Թուրքիայում շուտով մոտ 30 մարդ կձերբակալվի ֆուտբոլային խաղերի համար անօրինական խաղադրույքների հետ կապված գործի շրջանակում. արդեն իսկ կալանքի օրդերներ են տրվել․ գրում են թուրքական լրատվամիջոցները։

Թուրքիայում նոր ձերբակալություններն իրականացվում են անօրինական ֆուտբոլային խաղադրույքների վերաբերյալ քրեական հետաքննության շրջանակում։

Ստամբուլի դատախազությունը կալանքի օրդեր է տվել 14 ֆուտբոլիստի համար, այդ թվում՝ «Գալաթասարայ» ակումբի նախկին ադմինիստրատոր Էրդեն Թիմուրի։

TRT Haber-ի փոխանցմամբ՝ վերահսկող մարմինը, ընդհանուր առմամբ, կալանքի օրդեր է տվել 29 անձի համար։ Նրանց մեծ մասը՝ 24-ը, արդեն ձերբակալվել են։

Leave a Comment