Ռուսաստանը Թուրքիայում «Աքքույու» ԱԷԿ-ի նախագծի համար հատկացրել է 9 միլիարդ դոլար

Ռուսաստանը մոտ 9 միլիարդ դոլարի նոր ֆինանսավորում է ապահովել Թուրքիայի առաջին ատոմակաանի՝ «Աքքույու»-ի կառուցման համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը։

«Այս ֆինանսավորումը, հավանաբար, կօգտագործվի 2026-2027 թվականներին։ Միայն 2026 թվականին այս ուղով Թուրքիա կհոսի 4-5 միլիարդ դոլարի արտաքին ֆինանսավորում»,- նշել է նա։

Բայրաքթարը նաև հաստատել է Թուրքիայի ծրագրերն «Աքքույու» ատոմակայանի առաջին ռեակտորը 2026 թվականին գործարկելու վերաբերյալ։

«2026 թվականը սահմանվել է որպես առաջին ռեակտորի էլեկտրաէներգիա արտադրելու նպատակային տարի», – նշել է Բայրաքթարը։

Leave a Comment