Երևանն է կայացրել Ղարաբաղի հարցի շուրջ որոշումները, Ռուսաստանը որևէ կապ չունի դրա հետ․ Պեսկով

Մոսկվան ցանկանում է, որ Արցախի հարցը քննարկվի առանց Ռուսաստանին ավելորդ հղումներ անելու․ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Միակ բանը, որ նախագահ Պուտինը և Ռուսաստանը ցանկանում են, այն է, որ այս հարցը քննարկվի առանց մեզ ավելորդ հղումներ անելու, քանի սա ամբողջությամբ Երևանում նստած ղեկավարության որոշումն է․ Ռուսաստանը բացարձակապես ոչ մի կապ չունի դրա … Read more

Փրկել են Իրանում խոցված F-15 կործանիչի անձնակազմի անդամներից մեկին

Ամերիկացի հատուկջոկատայինները փրկել են Իրանում խոցված F-15 կործանիչի անձնակազմի երկրորդ անդամին, որը Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի գնդապետ է․ այս մասին հայտնել է նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ զինվորականին տարհանել են, և նա անվտանգ վայրում է։ «Միացյալ Նահանգների զինված ուժերը իրականացրին ԱՄՆ պատմության մեջ ամենահամարձակ որոնողական-փրկարարական գործողություններից մեկը՝ մեր հիանալի անձնակազմի անդամ սպաներից մեկին փրկելու համար, … Read more

Իրանը ճանաչողները գիտեն, որ այս երկրի ռազմաքաղաքական միտքը իրանական արևմտյան սահմանը մշտապես դիտարկել է խոցելի. իրանագետ 

Ամերիկյան «New York Times»-ն, ըստ ԱՄՆ-ի հետախուզությունում ունեցած իր աղբյուրների՝ տեղեկացնում է, որ Իրանը օգտագործում է կեղծ թիրախներ, և կարողանում է ժամերի ընթացքում վերականգնել հասանելիությունը ռմբակոծված իր ստորգետնյա ռազմական ենթակառուցվածքներին. գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Իրանը ճանաչողները գիտեն, որ այս երկրի ռազմաքաղաքական միտքը իրանական արեւմտյան սահմանը մշտապես դիտարկել է խոցելի՝ հենվելով նաև պատմական փորձի վրա, … Read more

Կին քաղաքական գործիչը հեռացվել է կուսակցությունից՝ լուսանկարը խմբագրելու պատճառով

Նիդեռլանդներում մի կին հեռացվել է քաղաքական կուսակցությունից՝ իր լուսանկարը չափազանց խմբագրելու համար․ գրում է Oddity Central-ը։ Ռոտերդամում սկանդալ է բռնկվել 59-ամյա քաղաքային խորհրդական Պատրիսիա Ռեյխմանի շուրջ, ով արհեստական բանականություն է օգտագործել իր պաշտոնական լուսանկարը խմբագրելու համար։ Տեղական Leefbaar Rotterdam կուսակցությունը ներկայացնող քաղաքական գործիչը հրապարակել է մի լուսանկար, որտեղ նա իր տարիքից զգալիորեն երիտասարդ է թվում։ … Read more

Արե՛ք ամեն ինչ՝ Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու համար․ Հռոմի պապը՝ Իսրայելի նախագահին

Հռոմի պապը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ ու կոչ արել ձեռնարկել դիվանագիտական միջոցներ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները դադարեցնելու համար․ գրել է Vatican News-ը։ «Պետք է կիրառել դիվանագիտական ​​երկխոսության բոլոր ձևերն ու ուղիները՝ շարունակվող  հակամարտությանը վերջ դնելու, ինչպես նաև՝ Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղության հասնելու համար»,- նշել է աղբյուրը։ Վատիկանից հայտնել են նաև, որ … Read more

Թուրքիան բարձրացրել է էլեկտրաէներգիայի և գազի գները

Թուրքիայում բարձրացրել են տնային տնտեսությունների համար էլեկտրաէներգիայի մանրածախ գները 25 տոկոսով արտադրության և բաշխման ավելի բարձր ծախսերի պատճառով․ Al Jazeera-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է պետական ​​էներգետիկ ընկերությունը՝ BOTAS-ը։ Նշվում է, որ բնական գազի գները բարձրացել են 18.61 տոկոսով՝ արդյունաբերական սպառողների և 19.42 տոկոսով՝ էլեկտրակայանների համար, մինչդեռ էլեկտրաէներգիայի սակագները նույնպես բարձրացել են 17.5 տոկոսով՝ ցածր … Read more

Ջեյ Դի Վենսը նշանակվել է ԱՄՆ-ում խարդախության դեմ պայքարի «արքա»․ Թրամփ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այսուհետ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կլինի երկրում խարդախության դեմ պայքարի «արքա»՝ նշելով, որ ֆինանսական խարդախությունների բացահայտումը կհանգեցնի ԱՄՆ բյուջեի հավասարակշռմանը։ «ԱՄՆ-ում «խարդախության» դեմ պայքարի պատասխանատուն փոխնախագահ Ջեյ Դի Վենսն է․ սա ծավալուն աշխատանք է, որը նա կկատարի Թրամփի վարչակազմի բազմաթիվ հիանալի մարդկանց հետ համատեղ, և կխաղա կարևոր … Read more

Թանկանա գազը, կթանկանա հացը․ Պուտինի ակնարկը՝ գազի գնի մասին

Հայաստանը ռուսական գազը ստանում է գրեթե 3 անգամ ավելի էժան, քան Եվրոպան։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց տեքստով հիշեցնում է՝ Հայաստանը գազը ստանում է ոչ թե շուկայական, այլ «հատուկ» գնով։ Պուտինը գազի գնի մասին խոսում է Հայաստանի՝ հենց ԵՄ-ԵԱՏՄ հարաբերությունների մասին խոսելիս․ նա քաղաքական սուբսիդիայի մասին է խոսել՝ Վլադիմիր Մարտիրոսյանն է կարծում։    Հայաստան մատակարարվող գազի … Read more

Մակրոնը կոչ է արել ձևավորել կոալիցիա ՝ ԱՄՆ-ին դիմակայելու համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել մի շարք երկրների ձևավորել կոալիցիա և միասին դիմակայել Միացյալ Նահանգներին․ գրում է РИА Новости գործակալությունը։ «Այս օրակարգը Կորեայի և Ֆրանսիայի հետ կիսելով և մի շարք եվրոպական երկրների, նաև Կանադայի, Ճապոնիայի, Հնդկաստանի, Բրազիլիայի և Ավստրալիայի ներգրավմամբ՝ մենք կարող ենք սկսել ձևավորել ինչ-որ երրորդ ճանապարհ (ԱՄՆ-ից անկախ)», – ասել է … Read more

Պուտինը շնորհակալություն է հայտնել Էրդողանին

Թուրքական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ․ հայտնում են Կրեմլից։ Հաղոդրագրության համաձայն՝ առաջնորդները մտքեր են փոխանակել  Պարսից ծոցի տարածաշրջանում ռազմական և քաղաքական դիմակայության շարունակական սրման վերաբերյալ․ նշվել է, որ ինտենսիվ ռազմական գործողությունները հանգեցնում են լուրջ բացասական հետևանքների ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ մակարդակով, այդ թվում՝ էներգետիկայի, առևտրի և … Read more