Կին քաղաքական գործիչը հեռացվել է կուսակցությունից՝ լուսանկարը խմբագրելու պատճառով

Նիդեռլանդներում մի կին հեռացվել է քաղաքական կուսակցությունից՝ իր լուսանկարը չափազանց խմբագրելու համար․ գրում է Oddity Central-ը։

Ռոտերդամում սկանդալ է բռնկվել 59-ամյա քաղաքային խորհրդական Պատրիսիա Ռեյխմանի շուրջ, ով արհեստական բանականություն է օգտագործել իր պաշտոնական լուսանկարը խմբագրելու համար։

Տեղական Leefbaar Rotterdam կուսակցությունը ներկայացնող քաղաքական գործիչը հրապարակել է մի լուսանկար, որտեղ նա իր տարիքից զգալիորեն երիտասարդ է թվում։ Սակայն շուտով ինտերնետում հայտնվեցին իրական լուսանկարներ, և օգտատերերը նշեցին, որ լուսանկարում պատկերված կինը գործնականում անճանաչելի է։

Ռեյխմանը ինքը պնդում էր, որ առցանց գործիքի միջոցով միայն «բարելավել է պատկերի որակը»։ Նրա խոսքով՝ արտաքին տեսքի փոփոխությունները պայմանավորված են դեղորայք ընդունելով, և լուսանկարը պատկանում է իրեն։

Չնայած դրան, նրա հասցեին քննադատությունները սրվել են։ Կուսակցությունը ընդունել է, որ պատկերը էականորեն փոփոխվել է և չի արտացոլում իրականությունը։ Ղեկավարությունը հայտարարել է, որ դա վստահության խախտում է և պահանջել է, որ նա հրաժարական տա։

Ռեյխմանը հրաժարվել է կամավոր հեռանալ, որից հետո կուսակցությունը որոշել է նրան հեռացնել։

Leave a Comment